Ճանաչիր ինձ – Շուշանիկ Մելիքբեկյան

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Երբ դեռ նոր-նոր էր մասնագիտության հարցում փորձում կողմնորոշվել, հանկարծ հասկացել էր, որ ուզում է զինվորական դառնալ: Այնպես էր սիրում հպարտ ու ձիգ կեցվածքով, զինվորական համազգեստով կանանց….Ծնողները , բնականաբար դեմ էին, հասկանալի է, աղջկա համար բանակում դժվար կլինի, քանի որ անչափ պատասխանատու գործ է: Ինչևէ, տեղի տալով ծնողներիս խնդրանքին դառնում է ուուցչուհի: Որոշ ժամանակ աշխատում է կրթական համակարգում, բայց մեկ է, զինվորական դառնալու ցանկությունն հայրենասեր հայուհուն հանգիստ չէր տալիս: Ապրելուվ սահմանամերձ Բերդում, օր օրի ավելի էր համոզվում, որ ծնվել է բանակի շարքերում լինելու համար: Ու մի օր էլ վճռելով վաղեմի երազանքը իրականացնել,
Գնում է զորամաս և հրամանատարին խնդում՝ որ ծառայության ընդունեն։ Գիտակցում էր և՛ գործի բարդությունը, և՛ պարտքի-պատասխանատվության չափը, և ընդունեցին ծառայության, ու ընկեր Շուշանիկը դարձավ շարքային Մելիքբեկյան:
Հպարտ է, որ զինված ուժերում է:
-Սիրում եմ իմ գործը և ամեն ինչ սիրով եմ անում: Երբ սիրով ու նվիրումով ես գործդ անում, դժվարինը դյուրին է դառնում, անհնարինը՝ հնարավոր: Հիմա բոլոր զինվորների մեջ իմ տղաներին եմ տեսնում՝ մեկի հայացքը, մյուսի ժպիտը, շարժ ու ձևը: Բոլորին յուրովի եմ սիրում, իսկ հրամանատարներիս առջև ուղղակի խոնարհվում եմ: Նրանք մարտական ուղի անցած սպաներ են և լավ գիտեն կյանքի գինը, գիտեն,որ մարտի դաշտում լավ զինվորը անփոխարինելի արժեք է ցանկացած հրամանատարի համար: Դրա համար էլ հարգանքով են վերաբերվում իրար: Տղաներս ապագա զինվորներ են: Ամեն անգամ, երբ եկեղեցու մատուռում մոմ եմ վառում, ինքս ինձ մրմնջում եմ… ՙՙՏեր Աստված, տղաներիս առողջություն տուր, աշխարհին՝ խաղաղություն, թող գնան ծառայեն ու անփորձանք տուն գանՙՙՙ: Ժամանակն աննկատ արագ է անցնում ու մի օր էլ արդեն զինվորի ծնողի աչքերով կնայեմ բանակին, իսկ մինչ այդ, տղաներիս փորձում եմ դաստիրակել այն ոգով, որ սերը հայրենիքի հանդեպ նրանց համար լինի բարձրագույն արժեքը: Թեև գիտեմ՝ հայրենասիրությունը չեն սերմանի այն արյան մեջ է, ինչը բազմիցս մարտի դաշտում ապացուցել են մեր ընկած քաջորդիները:
Ավսպիսին է Շուշիկ Աշոտի Մելիքբեկյանը։ Զինվորական համակարգը համարում է իդ սուրբ պարտականությունը և պարտքը՝ հայրենիքին ու հարազատների առաջ։
Բարեխիղճ ծառայության համար արժանացել է մի շարք պատվոգրերի, խրախուսանքների, մեդալների, իսկ վերջերս արժանացել է «Անբասիր ծառայություն 1 աստիճան» մեդալին։ Հպարտ է իր կրած կամազգեստի ամեն տարրով, ու պատվով է կատարում իր պարտքը հայրենիքին։ Վստահաբար և համոզված է ասում, որ իր տեղը բանակում է հայ զինվորի ու հրամանատարի կողքին:
Հպարտանում է նրանցով, յուրաքանչյուրի կատարած գործով բայց ամենից շատ խաղաղություն է ուզում:
Ծառայության հետ միաժամանակ ստեղծագործում է, իր մտահորիզոնում կարևորելով հերոսների փառքն ու սխրանքները։ Ունի աքրոստիկոսների մեծ հավաքածու նվիրված բոլոր ժամանակների հայորդիներին, որոնք նվիրում է հերոսների ընտանիքներին, իրեն զինակից ընկերներին։ Տպագրվել է մի շարք համահեղինակային գրքերում, պատրաստվում է տպագրել «Խաչվող արահետներ» ժողովածուն, որը երիտասարդ ստեղծագործողի կյանքն է և հայրենասիրությանը նվիրված գործերը, որոնք առանց հուզականության չես կարող կարդալ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ