Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

Վիրավոր է հայրենիքս
Ու տնքում է վերքերից,
Կորսված են տարածքներս,
Ա՜խ մնացել են գերի։
Վանք ու տաճար,
խաչ ու դրոշ,
Ա՜խ, պղծում է թշնամին,
Սիրտս տխրել ու լացում է,
Չի դիմանում այս ցավին։
Քուն ու հանգիստ կորցրել եմ,
Չի խաղաղվում էլ հոգիս,
Իմ օգնության կարիքն ունեն
Անիս, Վանս ու Շուշիս…
Բայց հույս հավատ կամք ու ոգիս
Երբեք մենակ չեն թողնի,
Ուխտ եմ արել՝ պիտ պաշտպանեմ
Հողս այդ բիրտ ասկյարներից։
Ու չի պղծի ոսոխը նենգ
Իմ երկիրը հայրենի:
Այստեղ տեր ենք և պահապան,
Ամենքս մի ֆիդայի։
Ու չի տեսնի մանչս ավեր,
Մեր վանքերը ամեհի,
Հայրենիքս ազատ է վեհ,
Աստված իմ, մեզ եղիր տեր…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ