
Բարձունքը ելան տղերքն անկոտրում,
Բարձրում կանգնեցին ընդդեմ թշնամու,
Անհավասար կռիվ տվեցին՝
Գետնին փռեցին անգութ թշնամուն։
Հպարտ հայացքով մեր <<Անվախ>> դիրքում՝
Զօր ու գիշեր անքուն կռիվ են մղում,
Աչքերում կրակ, ձեռքին հրացան,
Կռիվ են տալիս բարձունքում կանգնած։
Ո՜վ, տեր Աստված, շնորհակալ ենք քեզ,
Բարձունքը մերն է ու տղերքն էլ կան,
Թշնամու զորքը գետնին տապալված,
Նորից հաղթանակած քաջ տղերքը կան:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0