
Բոլոր գնացքները շաժվեցին, իսկ ես դեռ սպասում եմ իմ գնացքի մեկնմանը,
որին դեռ կա մի քանի րոպե…նստած եմ իմ վագոնում, որտեղ միայն ես եմ, իմ հետ ապրող ապրումները…գնացքը չէր շարժվում,կարծես անիվները ծանրացած լինեին:Ինձ հնարավորություն տային մտածելու, բառերս ակամա արտահայտելու, ինքս իմ վրա բղավելու,ծանր ու թեթև անելու, ապրումներս կրկին վերապրելու…մեզ կյանքում հաճախ է տրվում մտածելու ժամանակ` քայլեր կատարելուց առաջ… կյանքում հետք թողած բծերը հաճախ են խանգարում մեզ, կարծես անպետք լինենք:
Քայլեր կատարելուց, գործողություններ անելուց մենք անզգայանում ենք, մեր մեջ կարող է խոսել ատելությունը, իսկ մեզ հատկացված ժամանակը մենք հաճախ չենք օգտագործում։
Հեռանալուց կամ փախչելուց մեզ թվում է,թե կմոռանանք նաև մեր հետ կատարված բոլոր իրադարձությունները, բայց, չէ որ այդպես չէ… հաճախ մենք փախչում ենք ինքներս մեզնից: