Սյունյաց աշխարհի պատմությամբ հարուստ գանձը | Շաղատ

Շաղատը  գյուղ է  Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 210 կմ, մարզկենտրոն Կապանից՝ 123 կմ, նախկին շրջկենտրոն քաղաք Սիսիանից՝ 19 կմ, իսկ Երևան-Մեղրի ավտոմայրուղուց՝ 9 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մետր։


Պատմություն

Շաղատը Սյունքի հին ու հարուստ կենսագրություն ունեցող բնակավայրերից է,որի  տարեգրությունն անխզելինորեն կապվում է Սյունիքի պատմության հետ . կազմում է նրա մի մասը: Շաղատի մասին տեղեկությունները գալիս  են դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակից:Սիսակ Նահապետի ժամանակներից սկսած՝Շաղատ եղել է պատմական Սյունքի մայրաքաղաքը,ավելի շուտ՝Սյունիքի ամենակարևոր . ամենահարուստ գավառի՝ Ծղուկի մայրաքաղաքը:

Ծղուկը շատ հին պատմություն ունի,այնքան հին,որքան Հայաստանը:Ըստ նորագույն տվյալների ,այն հայտնի է Ուրարտական ժամանկներից:1975թ. Սիսիաննի շրջանում հայտնաբերված սեպագիր արձանագրության մեջ ,գիտնականների կարծիքով,Ծղուկի հին անվանումն է:

Մ.թ. IVդարի վերջից մինչև  IX առաջին կեսը Շաղատում էին գտնվում Սյունյաց  եպիսկոպոսարանը և հոգևոր բարձր տիպի դպրոց:Ծղուկ գավառը,Սյունյաց ողջ աշխարհի հետ միասին,Անդոկ հզոր իշխանի գահակալության ժամանակներից ի վեր,կարելի է ասել՝մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը,բախտորոշ դեր է խաղացել հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի պատմության մեջ:

Ըստ Օրբելյանի,Սյունյաց աշխարհում եղել են 43 բերդ և 48 վանք,որոնցից միայն Ծղուկում՝10-ից ավելի բերդ և  նույնքան վանք:


Վկայություններ պատմությունից

Հետագա իրադարձությունների մասին տեղեկությունները սակավ են,սակայն  անցյալի հավատի իրազեկումները փաստում են,որ 1514-1555թթ պարսկաթուրքակական,այնուհետև 1826-1828 թթ ռուս-պարսկական պատերազմները Հայաստանի կյանքում ծանր վիճակներ ստեղծեցին՝մի դեպքում՝տեղահանությունն ու ֆիզիկակն բնաջնջման վտանգը,կրոնափոխության պարտադրումը,մյուս դեպքում՝ցարական Ռուսաստանի գաղութային քաղաքանությունը..

Գյուլիստանի դաշնագրով 1828թ.,երբ Ղարաբաղը,Սյունիքի մի մասը,(այդ թվում՝Շաղատը)միացվեցին Ռուսաստանին,Շաղատից բռնի տեղահանված հայերի սերունդները,որոնք բնակություն էին հաստատել Պարսկաստանի Խոյ,Սալմաստ և Մարաղա գավառներում,վերադաձան հայրենի բնօրրան՝Շաղատ,որտեղ ապրում էր ընդամենը 7 ընտանիք ՝48 շնչով:Նորեկները ՝32 ընտանիիք՝192 շնչով,ստեղծեցին իրենց շեները և տեղաբնիկների հետ հանգանակությամբ 1830-1840 կառուցվեցին «Սուրբ Գևորգ» եկեղեցին:


Անվան  ստուգաբանություն

Մինչև. մ.թ. 4-րդ դարը Շաղատի կազմավորման,անվանակոչման վերաբերյալ տեղեկությունները շատ կցկտուր են:Այն կարծիքը կա,որ Շաղատ անվանումը ծագել է շաղի հատիկ կամ շաղառատ բառերից:


Բնակչություն  

Շաղատի  բնակչության  թիվը  1020 է: Բնակավայրն ունի դպրոց,նախակրթարան,ակումբ-գրադարան ,փոստային բաժանմունք:

Շաղատի կրթօջախ

1910թ.Շաղատի ազգաբնակչության միջոցներով գյուղի  արևելյան ծայրամասում՝«Խաչի դուզ» կոչվող հարթության վրա,կառուցվել է դպրոցի շենքը՝2 դասասենյակով և 1 ուսուցչանոցով:

1932թ.-ից դպրոցը դարձել է յոթամյա:

1948թ.-ից դպրոցը դարձել է ութամյա:

1966թ.-ին Շաղատի կրթօջախը ստացել է միջնակարց դպրոցի կարգավիճակ:

1979-1981թթ.հարթ ու լայնարձակ տարածքում կառուցվել է դպրոցի երկհարկանի շեենքը՝նախատեսված 360 աշակերտի համար,որն ապահովված է լաբորատորիաներով,արհեստանոցով,հարմարավետ մարզադահլիճով,սպորտհրապարակով և ճաշարանով:Այն գործում է 1982թ-ից:


Տնտեսություն

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
– անասնապահությունը,
– դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 277գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
– խոշոր եղջերավոր անասուններ` 795 գլուխ,
– մանր եղջերավոր անասուններ` 2536 գլուխ,
– խոզեր` 70 գլուխ,
– մեղվաընտանիքներ` 977:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 70 հա աշնանացան:
Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 11181 հա, այդ թվում`
– Գյուղատնտեսական նշանակության հողեր` 10575 հա, որից`
– վարելահող` 983 հա, խոտհարք` 199 հա, արոտ`7255 հա, այլ հողատեսք`2138 հա
– բնակավայրերի հողեր` 107 հա,
– արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 8
հա
– էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների
հողեր`24 հա
– հատուկ պահպանվող տարածքների հողեր` 38 հա,
– անտառային հողեր` 398 հա, որից անտառածածկ` 398 հա


Գյուղի  մասին  տեղեկությունների  որոշ  մասը  Վիքիպեդիայից և  Սյունիքի  մարզպետարանից,  իսկ  մնացած ինֆորմացիան  և  նկարները  մեր  կամավոր  Ռիփսիմե  Աթանեսյանից, հոդվածի  գլխավոր  նկարն  էլ  Արտյոմ  Օհանյանից:  Շնորհակալություն  բոլորին:  Դե  հոդվածն  էլ  կազմեց  Արմեն Թադևոսյանը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ