
Երբ քեզ գտնես,
Փոխանցիր, որ մենք իրար հետ նորից ծանոթանալու անհրաժեշտություն ունենք։
Ասա, որ ես չեմ հավատում իմ աչքերին, այլ փոխարենը երազներիս եմ հավատում, որտեղ դու կաս ու ավելի իսկական ես։
Հիշեցրու նաև, որ քո ձեռքերից պակասել է հոտը մազերիս, իսկ իմ ձեռքերն էլ չեն խլում ծխախոտը քո մատներից…
Ու եթե քեզ գտնես,
Խոստացիր ապրել այնպես, որ քեզ էլ վերագտնելու կարիք չլինի,
Կորցրածդ թանկությունն էլ ինձնով ավարտվի։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0