Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

Հարցազրույց
Գլխավոր›Հարցազրույց›Մի կաթիլ լույսը կտարածվի հասարակության մեջ և մեծանալով՝ մի կաթիլը կդառնա մի ամբողջական լիճ / Շահեն Փանոսյան

Մի կաթիլ լույսը կտարածվի հասարակության մեջ և մեծանալով՝ մի կաթիլը կդառնա մի ամբողջական լիճ / Շահեն Փանոսյան

Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
07/24/2020
3844
0
Share:

Հրազդանի համայնքապետարանը և «Հայի բռունցք» հասարակական կազմակերպությունը համատեղ ուժերով մեկնարկում են «Մի կաթիլ լույս» մշակութային նախագիծը։ Այն ֆիլմերի ստեղծում է՝ նվիրված հրազդանաբնակ ստեղծագործող անհատներին: Ծրագրի մեկնարկը կտրվի գեղանկարիչ, մանկավարժ, արվեստագետ Հայկ Բարսեղյանի և լեզվաբան, գրաբարագետ, թարգմանիչ, պրոֆեսոր, Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության գրաբարից աշխարհաբար լավագույն թարգմանության հեղինակ Վազգեն Գևորգյանի մասին պատմող ֆիլմերի ստեղծումով: Այս մասին առավել մանրամասն պատմեց ռեժիսոր Շահեն Փանոսյանը.

1.Խնդրում եմ պատմեք՝ ինչպե՞ս առաջացավ այս մշակութային ծրագիրը ստեղծելու գաղափարը:

Նախ նշեմ, որ «Հայի Բռունցք» ՀԿ-ի երիտասարդների հետ ծանոթացել եմ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով։ Նրանց գործունեությունը ազգային, հայրենասիրական, մշակութային էր և համատեղելի իմ գաղափարների հետ, այսպիսով, որոշեցի, որ այս երիտասարդների հետ պետք է ամեն բան անել մեր քաղաքի համար: Որոշեցինք այս համավարակի պայմաններում աշխուժություն մտցնել մեր քաղաքում։ Այսպիսի ֆիլմ նկարելը բավական հետաքրքիր և բարդ ուղղություն է ֆիլմարտադրությունում։ Այն նաև մեծ նշանակություն ունի հասարակության կրթության համար։ Այս ձևով մենք Հրազդան քաղաքի արվեստագետներին ճանաչելի կդարձնենք երիտասարդների համար, և ինքներս կճանաչենք նրանց։ Մեր այս նախագծի գլխավոր կետը այն է, որ հենց երիտասարդներն են աշխատելու նախագծում. սցենար են գրելու, մոնտաժելու են և ներկայացնեն հանրությանը։ Սա մի շատ հետաքրքիր նախագիծ է, որ կդառնա օրինակ նաև մյուս քաղաքների համար։

2. Պատմեք, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել։

Ընդհանրապես ֆիլմարտադրությունը ֆինանսական մեծ ռեսուրսներ է պահանջում։ Լավ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է լավ տեխնիկա, պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր բարձր են վարձատրվում, իսկ կոմպրոմիսի գնալու դեպքում ֆիլմը տուժում է։ Պետք է ունենալ հովանավորներ և իհարկե աջակցություն հասարակության կողմից։ Դժվարություններ ամեն տեղ կան։ Մեզ հաճախ են ասում, թե համավարակ է, ի՞նչ ֆիլմ, ինչպե՞ս անենք, բայց կարևորը այն է, որ մարդիկ հավատում են մեր հաջողությանը։ Մեր համայնքապետ Սևակ Միքայելյանը ևս որոշեց մեզ օգնել և հավատաց, որ այս կերպ կարելի է աշխուժացնել Հրազդան քաղաքը։ Կարծում եմ՝ ցանկացած երիտասարդական ծրագրի մեր համայնքապետարանը պետք է ուշադրություն ցուցաբերի։

3.Ինչպե՞ս եք ընտրում հերոսներին։

Հրազդանում արվեստագետներ շատ կան, բայց քանի որ նախագիծը նոր է, մենք ընտրել ենք այնպիսի հերոսների, ովքեր առաջին հերթին շատ մեծ ներդրում ունեն Հրազդանի մշակութային կյանքում։ Հերոսներ ընտրել ենք գեղանկարիչ, մանկավարժ Հայկ Բարսեղյանին, ով այն բոհեմն է Հրազդանում, ում շուրջ են պտտվում տարատեսակ մշակութային իրադարձություններ։ Այս մարդը Հրազդան քաղաքում իր շուրջն է հավաքում բոլոր երիտասարդներին և նույնիսկ ոչ արվեստագետ մարդկանց, ստեղծում է միջավայր:
Հայ գրականագետ Վազգեն Գևորգյանը լեզվաբանության մեջ մեծ ներդրում ունի։ Նարեկացու լավագույն թարգմանությունը, որ ամենաշատն է ընթերցվում մեր հասարակության կողմից, պատկանում է նրա գրչին։
Մեր այս երկու հերոսները իրենց խղճի և գործունեության առաջ մաքուր են, և ես կարծում եմ, որ նախագիծը այս մարդկանց միջոցով արդեն հաջողված է, քանի որ բոլորը սպասում են, թե երբ պետք է այս մարդկանց մասին խոսվի։ Վերջիվերջո կիրթ հասարակությունը սկսվում է հենց այսպիսի մարդկանց ճանաչելով։ Մենք պետք է ճանաչենք մեր մտավորականներին։

4. Նկարահանումները նախատեսվում են միայն Հրազդան քաղաքում, թե՞ նաև այլ քաղաքներում։

Իհարկե ոչ միայն Հրազդանում։ Հայկ Բարսեղյանի ֆիլմի մի հատվածը լինելու է Տաթև վանական համալիրում, քանի որ հենց նկարիչը որոշեց, որ իր լավագույն նկարը պետք է լինի Տաթևի վանական համալիրը, որը նա կնկարի նկարահանումների ժամանակ։ Իսկ Վազգեն Գևորգյանի ֆիլմը… միթե՞ կարելի է Հրազդանով սահմանափակվել, իհարկե՛ ոչ։

5. Ի՞նչ սպասելիքներ ունեք դիտողներից։

Ես ցանկացած աշխատանք կատարելիս չեմ ակնկալում գովասանքի կամ քննադատական խոսքեր։ Ես ծնունդ եմ տալիս և ազատ եմ թողնում, որ ֆիլմը ինքը գտնի իրեն։ Եթե այն որակյալ լինի և ճիշտ տեղում, կարծում եմ` անպայման հաջողության կհասնենք։ Այժմ ամեն ինչ անում ենք, որպեսզի թերի չլինի մեր ստեղծագործությունը, մեր ֆիլմը։ Որոշել ենք նաև վավերագրական ֆիլմերի փառատոնի մասնակցել։

6. Ի՞նչ մտահղացումներ ունեք հետագայի համար։
Հետագայի համար շատ մեծ ծրագրեր կան, բայց կարծում եմ մինչ սա ավարտուն տեսք չունենա, մյուսների մասին խոսելն ավելորդ է։ Բայց ֆիլմերը պետք է շարունակական լինեն։ Մեր արվեստագետները արդեն սպասում են իրենց հերթին։ Նշեմ, որ մենք ֆիլմեր ենք նկարելու ոչ միայն արվեստագետների, այլ նաև այլ ոլորտների տաղանդավոր մարդկանց մասին: Մենք պետք է մեզ ճանաչենք, իսկ այս ֆիլմերը հայելի կդառնան։ Այսպիսով հնարավոր է և որոշակի գույներ հաղորդենք մեր քաղաքին։

7. Վերջում, խնդրում եմ, խոսեք նախագծի անվան մասին. ինչու՞ «Մի կաթիլ լույս»։

Եթե անկեղծ խոսենք, կասեմ, որ մենք մշակութային կյանք չենք ապրում։ Այո աշխարհում գոյություն ունեն մեծություններ, ովքեր կարևոր են կրթության համար, բայց դա իմ աշխարհը չէ՝ իմ աշխարհը իմ իրականությունն է, որտեղ ես կամ և դրանից ստանում եմ էներգիա ։ Այս ֆիլմը հենց այդ մի կաթիլ լույսն է մեր գորշ իրականությունում։ Ինչքան էլ մենք սոցիալապես լավ ապրենք միևնույնն է չենք սիրի մեր քաղաքը, բնակավայրը, եթե չունենանք այնտեղ ինչ որ հետաքրքրություններ ։ Մենք պետք է ստեղծենք մեզ համար և ապրենք այդ քաղաքում։ Այս մի կաթիլ լույսն է մեզ պետք, որի վրա կստեղծենք մեր կյանքը։
Մի կաթիլ լույս է նաև Հայկ Բարսեղյանը. նա ապրում է փոքր տանը և արարում է՝ լույս է ստեղծում։
Մեր գորշ իրականության մեջ մի կաթիլ լույս է նաև Վազգեն Գևորգյանը։ Ահա այս մի կաթիլ լույսը կտարածվի հասարակության մեջ և մեծանալով՝ մի կաթիլը կդառնա մի ամբողջական լիճ։

Լուսանկարներ նկարահանման հրապարակից.

 

Նախորդ հոդվածը

5 գիրք հանգստյան օրերին ընթերցելու համար

Հաջորդ հոդվածը

Վիլիկ Սահակյան (Վի Լո) – «Անահիտ»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • Հարցազրույց

    Թատրոնը ինձ համար շինություն կամ պատմություն չէ, այլ մարդու տեսակ է / Վրեժ Սարգսյան

    06/13/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Գնալ առաջ՝ հաղթահարելով կյանքի բոլոր դժվարությունները / Հայկուհի Բակունց

    06/10/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Հույզերս թողնում եմ դրսում նախքան որևէ տեղ մտնելը, որովհետև ես պիտի այդ մարդկանց ուրախացնողն ու առաջ մղող ուժը լինեմ / ...

    04/21/2020
    Հեղինակ՝ Տաթև Սարգսյան
  • Հարցազրույց

    Նկարչությունը մի առանձին աշխարհ է, որտեղ ոչ ոք ի զորու չէ իմ առաջ սահմանափակումներ դնել / Գայանե Հարությունյան

    06/13/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Հարգեք և ընդունեք ինքներդ ձեզ և ուրիշներին / Կամո Երեմյանց

    06/10/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • Հարցազրույց

    Ցանկացած պարագայում պայքարել ու ամեն ինչին նայել ժպիտով / Գայուշ Ասոյան

    06/10/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Հռիփսիմե Մարտիրոսյան – «Դու գնացիր»

  • ՄտքերՆախագծեր

    Լուսինե Թորոսյան – «Իմ նախկին սեր»

Գիրք

Book Cover: Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Սև կակաչ - Ալեքսանդր Դյումա

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից

  • 03/25/2021

    Թատրոնը բարձրացնում, կայունացնում է մարդկանց տրամադրությունը / Հարություն Սարգսյան

  • 03/24/2021

    «Սերագիտություն» – Ատոմ Ավետիսյան

  • 03/24/2021

    Մարիա Ակոպովա- «Քիչ-քիչ դառնում է նորմալ»

  • 03/24/2021

    Գիշերահավասար

  • 03/23/2021

    Ռուզաննա Դավթյան – «Մոռացված նոտաներ»

  • 03/23/2021

    Քարակերտ

  • 03/23/2021

    Դավիթ Սամվելյան – «Սեր իմ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

Գիրք

Book Cover: ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

ԳրաՀոսք - Մտքերի ժողովածու

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: