Սեյրան Սահակով – Հաշիմոտոյի Խպիպ

(Լինֆոցիտար հիպերպլաստիկ աուտոիմուն թիրեոիդիտ)
Գնագատներ՝
Գանգատները Հաշիմոտոյի խպիպի դեպքում բաժանվում են 3 խմբի
1. Տեղային՝ սա պայմանավորված է գեղձի կոմպենսատոր հիպերպլազիայի և հիպերտրոֆիայի արդյունքում, գեղձի շարունակ մեծացող չափերով և նույնիսկ առաջացող այտուցով….
Գեղձը մեծանալով սեղմում է հարակից զոնաները, օրգանները և անոթները (շնչաձողը, պարանոցային անոթները)։ Ճնշման արդյունքում առաջանում է խեղտոց ( հաճախ նյարդայնանալուց հետո)… մարդիկ հաճախ մոտենում են բժշկին հենց այս գանգատով՝
“”-Բժիշկ ջան մի փոքր նեռվայնանում եմ սկսում եմ խեղտվել””
Խեղտոցները ունեն իրենց դրսևորման ձևերը և հաճախ նաև ուղեկցվում են բիտոնալ (երկտոն) հազով, հաճախ կոկորդում օտար մարմնի առկայության սուբյեկտիվ զգացողությամբ՝ комок в горле.
Տեղային դրսևորումներից է նաև պարբերաբար ցավը որը կարող է ճառագայթվել դեպի քիմք, ականջ, աչք, քունք…,
Տեղային քորը և ցանը…
2. Ընդհանուր օբյեկտիվ, սոմատիկ գանգատներ՝
-Թուլությունը,
-Քնկոտությունը,
-Քնի ցիկլերի խանգարումը ( գիշերային անքնություն, ցերեկային քնկոտություն)
-մարսողական խանգարումները, մետեորիզմ, փորկապություն…
-Սրտային գանգատներ, զարկերակային հիպերտենզիա ստենոկարդիայի նոպաներ
Ընդուկ մինչև կորոնար անոթների խոլեստերինային խցանում և սրտամկանի ինֆարկտ…
-Մազաթափություն և եղունգների փխրունություն,
– Գիրություն (թիրեոիդալ ճարպակալում),
-Առատ քրտնարտադրություն և որպես ֆենոմեն մաշկի չորացում ( կախված քրտինքի մինիռալային բաղադրության փոփոխությամբ)
3. Հոգեհուզական խանգարումներ
Առ հասարակ վահանաձև գեղձը համարվում է էմոցիոնալ դեպո և բնականաբար ցանկացած խնդիր կբերի հոգեհուզական համակարգի խանգարումների…
-Էմոցիոնալ լյաբիլություն
Պացիենտները նշում են որ ցանկացած չնչին միջադեպ իրենց հասցնում է դեպրեսիվ բռնկումների և լացի։
Լացը հոգեհուզական դրսևորում է որը ազդակ է էնդոկրինոլոգի դիմելու համար…
-Հիշողության հետ կապված խնդիրներ,
– Պարանոցային անոթների սեղման և ուղեղի սնուցման խանգարումները կբերեն ցեռեբռալ դրսևորումների…
– Ուշադրության սևեռման և կենտրոնացման խնդիրներ,
Այս ամենը կարելի է դեռ թվարկել, ել ավելի բացել փակագծերը, խոսել Հաշիմոտոյի մասին խոսել խոսել խոսել…
Վահանաձև գեղձի չափերի մեծացումը կարող է խոսել մի շարք հիվանդությունների մասին ինչպիսին են՝ Բազեդովյան հիվանդությունը (Գրեյվսի խպիպ), Ռիդելի փայտանման ֆիբռոզացնող խպիպը, Դե Կեռվենի վիրուսային թիրեոիդիտը, Ենթասուր և սուր թիրեոիդիտները( միակողմանի այտուց (խպիպ))… Այդ իսկ պատճառով ձեր առաջին և հրատապ բժիշկը էնդոկրինոլոգն է։
Մենք բնակվում ենք այսօր Էնդեմիկ մի աշխարագրական տեղամասում որտեղ ցանկացած 3-րդս ունի խնդիր կամ կունենա խնդիր վահանաձև գեղձի հետ կապված…
Այդ իսկ պատճառով խորուրդ եմ տալիս բոլորիս և ես ինքս հետևում իմ խորրդին…
Հետևեք ձեր Վահանագեղձին նա այն իմունային և հորմոնալ վահանն է որը դեռ ձեզ շատ է պետք…
Եղեք առողջ…

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ