Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում առկա հակասությունները

Հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» հարցազրույց տվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: 1,5 ժամ տևած հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը խոսեց իր նախագահության տասը տարիների ընթացքում բանակցային գործընթացի առանձնահատկությունների մասին:

Նաև անդրադարձ կատարեց դրանից առաջ՝ հունվարի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին:


Վարչապետի և նախկին նախագահի հնչեցրած հայտարարություններում կային մի շարք հակասություններ, որոնց մի մասը առանձնացրել ենք։


Նիկոլ Փաշինյան – Սերժ Սարգսյանը, նախկինում որ ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցային գործընթացը էն մասին էր, որ Արցախը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ ասում ա՝ Արցախը պիտի լիներ հայկական

Սերժ Սարգսյան – Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում


Նիկոլ Փաշինյան – Այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, էդ ինֆորմացիային տիրապետում եմ ե

Սերժ Սարգսյան – Այդ մեծամիտ արտահայտությունը ուղղակի բացահայտ սուտ է: Անհնար է ընթերցել փաստաթղթերը և ամբողջապես տեղյակ լինել բանակցային գործընթացի մասին: Նույնիսկ ես չեմ կարող ասել, որ ես ամբողջովին տիրապետում եմ բոլոր մանրամասներին, որովհետև մենք՝ ոչ միայն ես,այլ նաև Էդուարդ Նալբանդյանը, ոչ թե ժամերով, ոչ թե օրերով, այլ ամիսներով ու տարիներով քննարկում էինք այդ հարցերը այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ էին նախկին բոլոր փուլերին


Նիկոլ Փաշինյան –2018-2019 թվականներին արդեն այդ խոսացածները կյանքի կոչելու ժամանակն էր եկել: Էն ժամանակ, որ խոսել են 1, 2, 3, 4, 10, վերջը պետք ա գալ,դա իրականացնել չէ

Սերժ Սարգսյան – Բացարձակապես որևէ խոստում բանավոր չի եղել, և դա մեր գործելաոճը չի՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել


Նիկոլ Փաշինյան – Երբեք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չի դիտարկվել միայն հայկական տարած

Սերժ Սարգսյանը – Ի՞նչ է նշանակում զուտ հայկական: Եթե տվյալ երկրի կամ ինքնորոշվող մասի բնակչության որոշ տոկոսը, մի հատվածը այլ ազգությունների ներկայացուցիչներ են, դա ի՞նչ է նշանակում, ոչինչ չի նշանակում:


Լրագրող – Վարչապետը նույն այդ ասուլիսի ընթացքում շարունակելով իր այս միտքն ասում է. «Հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պետք է մասնակցեր նաև Լեռնային Ղարաբաղի  ադրբեջանցի բնակչությունը և շարունակում է, հարց է տալիս, ասում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները այդ համատեքստում՝ այսինքն հանրաքվեի, որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվելու, իրենք կարո՞ղ էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը

Սերժ Սարգսյան – Ես ասում եմ՝ ոչ: Եվ շարունակելով՝ ասում եմ հետևյալը, որ հանրաքվեի մանրամասները երբեք չեն քննարկվել, որովհետև այդ մանրամասները թողնվել են պայմանագրին հիմնական:


Նիկոլ Փաշինյան – Ղարաբաղն, ի վերջո, ո՞ր երկրի մաս ա կազմում: Երբ որ սա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ա, սա դառնում ա շատ կանխատեսելի մի լուծում: Այս աղետն ա տեղի ունեցել 2016 թվականին բանակցային գործընթացու

Սերժ Սարգսյան – Ուրեմն, ինչ վերաբերվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որ զարմանալիորեն աղետ է անվանվում, պետք է ասեմ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև միշտ էլ ակնկալվել է: Եթե որևէ մեկը, ով ուզում է այս թեմայով խոսել, հանգամանորեն ծանոթանա Կազանյան փաստաթղթի հետ, նա կտեսնի, որ այդ փաստաթուղթը, այդ հռչակագիրը եթե ընդունեինք, պետք է անպայման հաստատվեր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից, որովհետև էնտեղ կան հանգամանքներ, որոնք վերապահված են ՄԱԿ-ին, և ԵԱՀԿ-ն, առավել ևս Մինսկի խումբը չէր կարող այդպիսի որոշումներ ընդունել: 2016 թվականին մեզ առաջարկվել է 3 տարբեր փաստաթղթերից բաղկացած փաստաթղթերի տրցակ: Սրա մասին էլի եմ խոսել.

1.  Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լիներ հռչակագիր:

2. Պետք է լիներ հայտարարություն համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից, որտեղ կլինեին նաև որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանի համար ընդունելի չէին և Ադրբեջանի նախագահը չէր ուզում, որ դրանքլինեն հայտարարության մեջ:

Եվ 3-րդ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որն ամբողջականացնում էր այս երկու փաստաթղթերը, միահյուսում էր  այս երկու փաստաթղթերը և նաև իր կողմից ավելացնում էր որոշակի հանգամանքներ, իսկ ես ասում եմ, որ անպայման կլիներ անվտանգության խորհրդի այդ բանաձևը՝ ելնելով այն հանգամանքից, որ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 3-ը՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, առաջարկում էին այդ նախագիծը


Նիկոլ Փաշինյան – Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են տարածքային ամբողջականություն

Սերժ Սարգսյան – Դա արդեն գիտելիքի պակասի խնդիր է: Երբեք որևէ միջազգային կառույցին անդամակցելը չի բերում պետության տարածքային ամբողջականության ճանաչման


Նիկոլ Փաշինյան – 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք

Սերժ Սարգսյան – Ո՛չ հրապարակային, ոչ էլ ո՛չ հրապարակային, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից և ո՛չ էլ ես եմ երբևէ էդպիսի բան ասել


Նիկոլ Փաշինյան – Բանակցային բովանդակությամբ ես արդեն նկարագրեցի: Լեռնային Ղարաբաղում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն, այո՛ լինելու էր, բայց էդ օրենսդիր իշխանությունը չէր լինելու ամբողջությամբ հայկական: Օրենսդիր իշխանության մեջ լինելու էր ադրբեջանական քվոտա, լինելու էր հայկական քվոտ

Սերժ Սարգսյան – Մենք ի՞նչ ա, ֆաշի՞ստ ենք, մենք ռասի՞ստ ենք, որ ասենք՝ Ղարաբաղի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, էդ նշանակում ա, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞րն են ընտրված որպես պատգամավոր


Սվետլանա Դավթյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ