Սերգեյ Շահբազյան – «Բարի մարդիկ նրանք են , ում հոգում գերիշխում է բարին»

– Ողջույն, ի՞նչ գործունեություն եք վարում:

– Ողջույն, արդեն շուրջ 7 տարի է ինչ հիմնադրել եմ մի կառույց, որը գերագույն հաճույք է պատճառում յուրաքանչյուր փոքրիկի ։ Իմ աշխատանքային խումբը ջանք ու եռանդ չի խնայում։ Նշեմ, որ բազմիցս բարեգործական ելույթներով հանդես ենք եկել գյուղական դպրոցներում, մանկատներում, համայնքներում, աջակցություն ենք ցուցաբերել անապահով ընտանիքներին, օրեր առաջ արժանացել եմ ՀՀ ԿԳՄՍՆ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոցի շնորհակալագրին , որում ասվում է.
«Տրվում է Ս. Շահբազյանին դպրոցին մշտապես աջակցելու և հաճելի անակնկալներ մատուցելու համար»: Բազմիցս արժանացել եմ շնորհակալագրերի և պատվոգրերի:

– Ի՞նչ նպատակներ ունես, ի՞նչն է քեզ ոգեշնչում:

– Ես ունեմ միայն մեկ նպատակ, իմ հարազատ քաղաքը տեսնել ավելի ապահով, բարեկեցիկ, կանաչ, վառ ու պայծառ։ Մեր քաղաքը բոլորիս տունն է, այստեղ մենք տանն ենք, ճիշտ է կան առկա բազում խնդիրներ, բայց մենք պետք է զարգացնենք մեր քաղաքը ։ Խնդիրները շատ են, փորձում ենք մեր ուժերի սահմաններում բարձրաձայնել դրանք։
Միշտ քայլելիս ժպտում եմ, ինձ համար մեծ երջանկություն է, երբ անգամ 3 տարեկան փոքրիկն է բարևում ու ինձ հետ զրուցում: Իսկ ոգեշնչման համար ասեմ, որ երեխաների անսահման ժպիտը և աշխատանքիս հանդեպ նվիրվածությունը: Ես ունեցել եմ տխուր մանկություն, հիմա փորձում եմ երջանկացնել բոլորին:

– Գիտենք նաև որ դու Ստեփանավանցի ես, ի՞նչ կասես առաջիկա բարեգործական ծրագրերի մասին:

– Ինձ համար մեծ պատիվ է Ստեփանավանցի լինելը և իմ գործունեությունը ծավալել իմ հարազատ քաղաքում։ Առաջիկայում կան բազում բարեգործական ծրագրեր , որի մասին շատ չեմ ցանկանա խոսել, քանի որ դա կլինի անակնկալ: Այժմ սկսել եմ նախապատրաստական աշխատանքները «Պարգևիր ժպիտ» բարեգործական ակցիային մասնակցելու։

Շուրջ 7 տարի արդեն իսկ իմ քաղաքի մանուկները վայելում են անսահման ժպիտ, իմ կենտրոնը գրեթե ամեն օր գերագույն հաճույք է պատճառում հազարավոր փոքրիկների։ Մարդիկ մտածում են, թե երբ միշտ դրական ես,  ձենդ տաք տեղից է գալիս, պարզապես ես ունեմ ընկերներ, ովքեր ինձ սիրում են:
Նրանք ունեն մի սիրտ ոսկուց էլ թանկ ։ Շնորհակալ եմ իմ ընկերներին,որ կան և հարկ եղած դեպքում աջակցում են ։ Հաճախակի իմ աջակցությամբ կազմակերպվում է բարեգործական ակցիաներ։

– Եվ որպես վերջաբան, ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

– Բարին անող ամեն մարդ , իմ կարծիքով , Աստծո կողմից է գործում , Տիրոջ կամքն է կատարում , որ աշխարհիս բեռը թեթևանա …:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ