
Ի ուրախություն բոլորիս
Ստեփանավանի մի շարք խանութներում կտեղադրվի «Բոլորս մեկի համար» խորագրերով հանգանակություն արկղեր անապահով ընտանիքների համար :
Իմ ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներում թերսնվածությունը սովորական երևույթ է: Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված իմ այս բարեգործական ծրագիրը: Առաջիկայում այս նախաձեռնության շրջանակում շուրջ երեք տասնյակ ընտանիքներ կստանան աջակցություն :
Ես ունեմ միայն մեկ նպատակ իմ հարազատ քաղաքը տեսնել ապահով , բարեկեցիկ , կանաչ , վառ ու պայծառ ։ Մեր քաղաքը բոլորիս տունն է , այստեղ մենք տանն ենք , քաղաքում կան առկա բազում խնդիրներ , մենք պետք է զարգացնենք մեր քաղաքը ։ Ձեր նվիրաբերած գումարը տնօրինելու ենք թափանցիկ :
Սիրում եմ բոլորիդ
#ԲարությունըՍկսվումԷՔեզանից
Աղբյուրը՝ Facebook.com
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0