Սերգեյ Շահբազյան – «Հիշիր, բարությունը սկսում է քեզանից»

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս օրերին շատ ընտանիքների առջև ծառացել են բազում խնդիրներ: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Սերգեյ Շահբազյանն արդեն մի քանի օր է քաղաքի, և հարակից շրջանների սոցիալապես անապահով, միայնակ տարեց բնակիչների համար ամեն օր տաք հաց, սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ է գնում : Այս կերպ և ընտանիքները առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար տանից դուրս չեն գա, և բացի այդ շատերը օրվա հաց գնելու հնարավորոթյուն չունեն։ Այդ մարդասիրական քայլը նա բացատրեց նաև նրանով , որ ուզում է , որպեսզի ստեփանավանցիները չխախտեն արտակարգ դրության պայմանները , որն ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 10-ը և այդկերպ նաև զերծ մնան կորոնավիրուսով վարակվելուց։ Արդեն 40 անապահով և միայնակ տարեց ընտանիքներ օգտվել են այս նախաձեռնությունից:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ