Սերգ Հարությունյան – «Քեզ մտածելիս»

Թող հիմա սերտեմ քո անունը թաց, որ ծագել է ու մայր չի մտնում, թող քեզ անտեսել սովորեմ հիմա, թե ոչ՝ անկարող հոգի եմ զգում… Հիմա մոտեցիր ու սեր մի կարդա, բայց ամեն տառս քեզ վզնոց դարձրու: Ու՞ր ես, իմ կողքի՞ն, թե կյանք եմ ապրում, չէ՞ որ առանց քեզ կարծր է հոգիս… Մարիր իմ ամեն կորսվող մտքից, ու թե կանգնեմ՝ քաշիր ինձ մահից, ամեն մի տողս դու աղիր քեզնով ու հիմա նորից ինձ բացակա կարգիր… Մարմին չեմ ուզում. հոգին է հավերժ, բայց թե դու գաս՝ չեմ վանի բնավ, անխելք եմ դառնում քո բացակայից ու անբավ սիրո համն է ինձ հարմար։ Դե արի ու իմ վերջակետը տուր, մի մնա եթե հասցնենք սիրել, բայց ամեն գալուց ինձ մի նշան տուր, որ քո կարիքը ունեմ մինչև վերջ…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ