Անկենդան հոգով,
Բայց հավետաբար,
Գալիս եմ ահա
Առջևդ խոնարհաբար,
Դու օգնիր ո՜վ Հայր,
Որ ապրել սիրենք
Ու մեր վայրկյաններն
Քեզնով ողողենք,
Տուր մեզ լինել լուռ
Խոսալուց առաջ,
Թող լինենք լսող
Ամենից առաջ,
Ու մեր հոգիներն՝
Մարմնից վեր դասենք,
Որ կյանքի դասից
Օգուտներ քաղենք …