Սեփական կապիտալի բաղադրիչները

Սեփական կապիտալը կազմակերպության ակտիվների մնացորդային բաժինն է բոլոր պարտավորությունները հանելուց հետո։ Այն անվանվում են նաև «Զուտ ակտիվներ»։ Սեփական կապիտալը ներառում է կազմակերպության սեփականատերերի կողմից ներդրումները, գումարած այդ ներդրումներին, նաև ավելացումը, որոնք առաջանում են շահութաբեր գործունեության արդյունքում և պահվոււմ են կազմակերպության գործունեություններում օգտագործելու նպատակով, առանց սեփականատերերի ներդրումների նվազման, որի արդյունքն է ոչ շահութաբեր գործունեությունների և սեփականատերերին բաշխումների։ Սեփական կապիտալի  առկայության և շարժի վերաբերյալ տեղակտվության ընդհանրացման համար հաշվային պլանում նախատեսված է դաս իննը, այն է «Սեփական կապիտալում» ներառված հաշիվները։

Ս=Ա-Պ

Ա=Ս+Պ


«Կանոնադրական կապիտալ և էմիսիոն եկամուտ» խմբի հաշիվները նախատեսված են կազմակերպության կանոնադրական կապիտալի և էմիսիոն եկամուտի արտացոլման նպատակով։  Էմիսիոն եկամուտը բաժնետոմսերի և բաժնեմասերի տեղաբաշխումից առաջացող դրանց անվանական արժեքից ավել ստացված գումարն է։


«Վերագնահատումից և վերաչափումից տարբերություններ» խմբի հաշիվները նախատեսված են մասնավորապես հիմնական միջոցների վերագնահատման, իրական արժեքով վերաչափումից չիրացված օգուտների և կորուստների, արտերկրյա ստորաբաժանման հետ կապված փոխարժեքային տարբերությունների, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառող ներդրումների բաժնեմասի հաշվառման համար։


«Ֆինանսական արդյունք» խմբում արտացոլվում են կազմակերպության գործունեության արդյունքները, մասնավորապես եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաև դրանց հետևանքները․ շահույթը և վնասը։


«Բաշխված շահույթի վնաս» խմբում արտացոլվում են մասնավորապես հաշվետու տարում հայտնաբերված նախորդ տարիների ֆինանսական արդյունքների ճշտգրտումը, նախորդ տարիների չբաշխված շահույթը, շահաբաժիններին մասհանումը։


«Սեփական կապիտալի այլ հոդվածներ» խմբում հիմնականում արտացոլվում են պահուստային կապիտալի առկայության և շաժի վերաբերյալ տեղեկատվությունը։ Պահուստային կապիտալն օգտագործվում է կազմակերպության կորուստները ծածկելու, ինչպես նաև կազմակերպության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ