Ուշքի եկե՛ք ողջ մարդկություն,
Դուք չե՞ք տեսնում ուր եք գնում,
Փորձեք ցույց տալ դուք բարություն,
Ոչ թե չարիք պահել սրտում:
Հասկացեք, որ պետք չէ ատել,
Դա հենց ձեր մեջ կդառնա թույն,
Ու մի փորձեք դուք ձեզ ստել,
Թե այդ թույնից վատ չեք զգում:
Այնքան չար է դարձել մարդը,
Որ Մարդ բառն է արժեզրկում,
Նա չի տեսնում սիրուն վարդը
Ու վրայի փուշն է հաշվում:
Դեռ ինչքա՞ն պիտի այսպես մնա,
Ձայն հանեք մարդի՛կ, մի բան ասե՛ք,
Միթե՞ կթողնեք լավը վերանա
Ու խավար կյանքով ապրել կփորձեք:
Միթե՞ թույլ կտաք եկող սերունդը
Զարմանքով հարցնի,- «Իսկ ի՞նչ է բարին»,
Իսկ դուք քչփորեք մտքի անդունդը,
Բացատրության համար մոռացված բառին…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ