
Դու եկար առանց հրավեր
Բռնկված սրտիս նետելով մարտահրավեր,
Դու չասեցիր, որ գալու ես,
Ու իմ հոգին հետդ տանելու ես։
Ես չհասցրեցի սեր հասունացնել
Ու իմ սրտում՝ սիրո սերմեր ցանել,
Ես չհասցրեցի սեր աղմկել
Ու քո սրտում սեր արարել։
Ուզում էի գրկե՜լ, ջերմանա՜լ,
Կտրվել աշխարհից՝ անէանալ,
Բայց դու գնացիր թաքուն՝
հոգիս թողնելով տխու՜ր, տրտու՜մ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0