ՄտքերՆախագծեր07/24/2021 Սարգիս Հայենց – «Միակիս» ByԱվո Ավետիսյան Share Քո անունը լսելիս Աչքերս փայլում են, Սիրտս բաբախում է ուժգին. Թեև անցյալում մնաց Մեր քնքուշ սերը, Բայց քեզ տենչում եմ կրկին։ Ուրեմն սիրում եմ քեզ, Դեռ սիրում եմ, Ու երևի կսիրեմ հավիտյան. Դու ուրիշինը կլինես, Կմոռանաս ինձ, Իսկ ես անկարող եմ մոռանալ։