Սարգիս Հայենց – «Փոքրիկ հովիվը»

* * *

Փոքրիկ հովիվը
շվի է փչում։

Շվին իր մեղմիկ
ձայնով շոյում է
խոտն ու քարերը։

Իսկ ո՞վ է լսում,
թե ինչ են գոռում
իրենք՝ քարերը…

Դարերին ընկեր,
ու դարեր ապրած՝
քարաժայռերը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ