Սարգիս Հայենց – «Քայլում եմ փողոցով բոբիկ»

Քայլում եմ փողոցով բոբիկ.
(ասֆալտը հալվում է շոգից.)
Ինձ կանչում, կանչում է հեռուն,
(կանչում է,ժպտալով բարի.)

Եվ ես փակում եմ դռները,
(դժվար թե այլևս բացեմ.)
Վերցնում եմ ինձ հետ միայն սերս.
Փշփշոտ սերն իմ դեղին…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ