
Տա՛ր ինձ Աստված, տա՛ր ինձ հեռու,
Որ էլ երբեք ես չլսեմ այս աղմուկը,
Որ էլ երբեք ես չտեսնեմ այս ամբոխը
Եվ չլսեմ աղաղակներն այդ անիմաստ։
Տա՛ր ինձ հեռո՜ւ մի անապատ,
Տա՛ր ինձ հեռու գորշ ամպերից,
Որ խաղաղվի իմ խեղճ հոգին
Այս մանկամիտ, սին աշխարհից
Եվ էլ չզգամ զրպարտությունն այդ դաժան,
Որ չլսեմ հոգի ու սիրտ պղծող խոսքեր։
Խենթացած քամի,տար ինձ
Աստծո մոտ.
Ու թող հանդարտվի հոգիս
մոլորված։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0