Սարգիս Հայենց – «Պայքար հավատի»

Խաչվեց մարդկային մեղքերի համար,
Խաչվեց աշխարհի և մարդկանց համար,
Խաչվեց բարության և լավի համար,
Խաչվեց հավատքի, սրբության համար։

Նա միշտ ասում էր՝《Կխաչվեմ մի օր,
Եվ երրորդ օրը հարություն կառնեմ》,
Աշակերտները խոսքերն հիշեցին
Եվ խաչման օրը լու՜ռ արտասվեցին։

Սուրբ Քրիստոսը երկինք համբարձվեց,
Եվ այդ երկնքից նրանց պատգամեց՝
《Ամբողջ աշխարհին խոսքս քարոզեք,
Եվ այս աշխարհը հավատով լցրեք》։

Գնացին նրանք և քարոզեցին,
Աշխարհի կեսին դարձի բերեցին,
Հավատի համար շատ հալածվեցին,
Բայց Տիրոջ խոսքը միշտ վեր պահեցին։

Այժմ էլ պետք է, որ մենք այն պահենք
Մեր անձն ուրացած նրան խոնարհվենք,
Չէ՛ որ մեր ուժը հավատքի մեջ է,
Մեր Տեր Հիսուսի խոսքերի մեջ է։

Ով Հայ ժողովուրդ՝ քրիստոնյա ազգ,
Գլխիդ իջել է մի շատ մեծ փորձանք,
Քո սուրբ հավատքը պղծելու համար,
Քո պատմությունը փոխելու համար։

Դե՛, ոտքի ելեք ահել ու ջահել,
Պահեք հավատը մեր՝ առ Աստված,
Մի թողեք փոխեն հավատքը հայի,
Եվ ամուր պահեք արմատը Հայոց։

Սարգիս Հայենց
11.10.19թ. / 01.07.20թ.

 

Հետևեք ինձ՝

Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ