Արևի նման վառ ու կենսատու
Եվ պայծառափայլ, և պայծառատես.
Երկնքի նման պարզ ու հեռավոր,
Բայց… և այնքա՜ն մոտ։
Լսո՞ւմ ես`
Խշշում է տերևը դեղին,
Կռունկի ճիչն է կախվել երկնքից։
Լսո՞ւմ ես…
Լսի՜ր…
Արևի նման վառ ու հեռավոր,
Երկնքի նման պարզ, անեզրական,
Բայց… և հոգուս մոտ.
Աշունն է երգում….