Սարգիս Հայենց – «ՀԱՅԱՍՏԱՆԻՍ»

Խաչքարեր են ամենուրեք
Ի՜մ Հայաստան արևափայլ,
Խատուտիկի նման են քո
Հայուհիներն աստղանման։

Եվ ով էլ գա, ով էլ անցնի,
Պիտի մնա հավերժ գերի՝
Քո լեռներին, քո կիրճերին
Ու վանքերին հազարամյա։

Հավատում եմ քո ամրակուռ
Պատմության բյուր էջերին հին,
Եվ իմ կյանքն եմ նվիրում քո
Նոր օրերի արշալույսին։

30.07.2021թ.

Ձեզ նույնպես կարող է դուր գալ