
Եռագույն
Կարմիր,կապույտ,ծիրանագույն,
Ուժով լեցուն իմ եռագույն,
Դու մեծ խորհուրդ,դու վառվող հուր,
Դու մի հզոր բռունցք ամուր։
Դու պատմություն հեռու ու նոր,
Դալար բարդի,կաղնի դարավոր,
Անցար ուղղին դու փորձության,
Հզորների շարքին դասվար։
Ազգը կանգուն է քեզանով,
Կծածանվես հավերժ,փառքով,
Հայրենիքը կապրի հավետ,
Քո եռագույն վառ գույներով։
Կարմիր,կապույտ ծիրանագույն,
Դրոշ հայոց` դու եռագույն,
Կծածանվես շուտով կրկին,
Մեր սուրբ լեռան ճերմակ գլխին։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0