Սարգիս Հայենց – «Իմ չքնաղ երկիր»

Իմ միակն ես դու ,
Իմ կարոտն ես դու ,
Սիրասուն սրտիս երգն ես դու,
Նոր էակ ես դու ,
Նոր զարթոնք ես դու ,
Արևոտ երկիր Հայաստան։

Դու մոր արցունքի պես մաքուր,
Ինչպես զուլալ աղբյուր,
Անցան դարեր, բայց մինչ այսօր
Դու օրրան հզոր,
Կանգուն ես դու դարեր ի վեր,
Իմ չքնաղ երկիր։

Մի կրակ ես դու ,
Անմար հուր ես դու ,
Լոկ մի սեր ես դու
Մայր Երևան,
Միակ վարդն ես իմ ,
Միակ լույսն ես իմ ,
Իմ էությունն ես դու ,
Իմ աշխարհ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ