Սարգիս Հայենց – «Հուշեր»

 

Օրերն անցնում են վառ արևի պես,
Էլ ետ չեն գալու, նրանց չսպասես,
Նորանոր օրեր դու շա՜տ կտեսնես,
Կանցնեն, կգնան հին օրերի պես։

Ով մա՛րդ արարած քո ջահել հոգին
Անվերջ շրջում է հուշերում անդին,
Ղողանջն անցյալի կանչում է կրկին,
Կանչում է, տանում մանկությունն անգին։

Բոլորն այդպես են, կան ու կլինեն,
Քանզի հուշերը թանկ են ամենից,
Անցյալի ձայնը կանչում է հեռվից
Բերելով ծիծաղ և լաց հուշերից։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ