
Բայազետ
Թախծում է հոգիս,կարոտն է խեղդում,
Մեր սեգ լեռները ինձ տուն են կանչում,
Կանչում են,տանում խորքերն էրգրի,
Դեպի Բայազետն իմ քաջ պապերի։
Հանգած է լույսը իմ շեն քաղաքի,
Իսկ հոգուս լույսը երբե՛ք չի մարի,
Բոցկլտում է այն ու անվերջ վառվում,
Որ իմ սուրբ նախնյաց ճրագը վառի։
Ուզում եմ տենչող աչքերով տեսնել,
Գրկել,համբուրել,սիրել,փայփայել,
Կողպված սիրտս իսկույն բաց անել,
Ու լույսով սիրո նրան պարուրել։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0