Սառա Իշխանյան – «Կարող ես հեռանալ»


Հա իհարկե կարող ես հեռանալ առանց հրաժեշտի չէ որ դու հրաժեշտ տալ չես սիրում։

Դու կարող ես հեռանալ առանց հետ նայելու, դե ինչի նայես, այնտեղ ոչ ոք չկա չէ ով կկանչի քեզ, կգոռա քո անունը, որ չհեռանաս, որ մնաս՝ միշտ։

Արի մի տանջիր ո՛չ ինձ, ո՛չ քեզ ուղղակի նայիր աչքերիս ու ասա, որ այս ամենը խաղ էր՝ հիմար մի խաղ, որը դու էիր ստեղծել քեզ համար։

Քեզ համար մի խաղ, իսկ ինձ՝ թվացող անվերջանալի երջանկություն։

Արի դու էլ ետ մի նայիր, ճանապարհդ շարունակիր, քեզ այստեղ այլևս սպասող չկա։

Ուղղակի մի պահ հիշիր, որ քո հիմար խաղի շնորհիվ կարողացար երջանկացնել ինչ որ մեկին, բայց այդ երջանկությունն էլ հավերժ չտևեց


Ձեզ նույնպես կարող է դուր գալ