Սառա Իշխանյան – «Հիշում եմ»


Հիշում եմ միմիանց հետ անցկացրած ամեն պահ,

Հիշում եմ մեր նստարանը,

Հիշում եմ մեր այգին,

Հիշում եմ, այ ծառը, որի վրա փորագրել ենք մեր անվան առաջին տառերը։

Հիշում եմ մեր մանկությունը,

Հիշում եմ անգամ այն պահերը, որոնք ստիպում են ինձ տխրել,

Հիշում եմ ամեն֊ամեն բան ինչ քեզ է հիշեցնում։

Նույնիսկ հիշում եմ մեր կռիվները,

Գիտես անտանելի է առանց քեզ,

Կարոտը սպանում է ինձ ներսից

Բայց դե ներիր՝ իմ “ԵՍ”֊ը ավելի բարձր է քան քեզ ներելը։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ