
Դու էիր ինձ հույս տվողը,
Իմ թև ու թիկունքը, բայց հենց ինքդ էլ կտրեցիր էդ թևերը։
Թողեցիր մի ճանապարհի որտեղից անհնար է ելք գտնել, կարծես մի լաբիրինթ լինի որտեղ խճճվում ես, փնտրում ես ելքը, բայց ապարդյուն։
Մեկ֊մեկ հետ ես նայում մտածելով որ շրջանցել ես ելքը, հետ ես գնում, բայց նորից չկա։
Փորձում ես հետ վերադառնալ այտեղ որտեղ կանգնած էիր, բայց մոռանում ես ճանապարհը։
Փորձում ես լսել ներքին ձայնիդ, բայց նա նույնպես լքել է քեզ։
Գոռում ես՝ միգուցե մեկը կլսի քեզ բայց կրկին ոչ մի արդյունք, ոչ ոք չկա, դու կրկին մենակ ես մի ճանապարհի վրա, որը անծանոթ է քեզ, մի ելք ես փնտրում, բայց էլի ու էլի չկա։
Ուզում ես հետ գնալ այն ճանապարհով որտեղից սկսել ես քայլել նրա հետ , բայց էլի չես գտնում ճանապարհը ամեն բան փոխվել էր, դու չես ճանաչում այդտեղ գտնվող ոչ մի ծառ, ոչ մի ծաղիկ, ոչինչ։
Ուղղակի անհույս նստում ես գետնին ու մտածում՝ “ՄԻԹԵ՞ ԵՍ ԱՐԺԱՆԻ ԷԻ ՍՐԱՆ”։
Մի քիչ թափառում ես ու կրկին ոչինչ։ Ինքդ քեզ հույս տալով շարունակում ես թափառել ինքդ էլ հասկանալով, որ այլևս ելք չկա։