
Երբ գաս, քեզ կպատմեմ գնալուդ մասին։ Դու այդ պատմությունը չես սիրի. քեզ լավ դեր բաժին չի ընկել։
Քեզ կնստեցնեմ պատշգամբիս կիսաբազմոցին ու կպատմեմ, թե որքան եմ խոսել քեզ հետ, թե քո տեղը քանիսով եմ լցրել ու չի լցվել, որ հետո դատարկել եմ տեղդ ու ինքս նստել, որ ոչ մեկ չնստի։
Երբ գաս, կպատմեմ, թե բացակայությունիցդ ոնց է ցավում ձախ ձեռքս ու թե ոնց քեզ չեմ ներել ինձ հետ կապ չունեցող ներկայությունդ։
Քեզ համար սուրճ կպատրաստեմ ու կնայեմ, թե ինչպես ես խմում։ Երեւի համեղ չի լինի։ Դե ես սուրճ չեմ սիրում.. դրա փոխարեն քեզ եմ սիրում։
…Երբ գաս, կսկսեմ սպասել նորից գնալուդ, ու դու անպայման կգնաս։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0