Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • Մարգարիտա Հովակիմյան

  • Երիտասարդ գրողների ընտանիք

  • Անա Մարիա -«Անվերնագիր»

  • Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

Ազատ խոսք
Գլխավոր›Նախագծեր›Ազատ խոսք›Սաննիէ – «Սերը համատեղ զարգացումն է»

Սաննիէ – «Սերը համատեղ զարգացումն է»

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
05/02/2020
1745
0
Share:

18 տարեկանում վստահ էի, որ սերը միայն սիրելու զգացումն է ու ուրիշ ոչինչ։ Երեւի շատ էի հիմար մելոդրամաներ նայել։

Հենց այդ սիրուն սպասելու արդյունքում անձնական կյանքի տոտալ բացակայության ընթացքում ինձ համար ավելի նկատելի էր, թե ինչու են ամենաերջանիկ զույգերը ինչ-որ ժամանակ անց դառնում ոչ այդքան երջանիկ ու սկսում միմյանց խանգարել։ Ո՞նց են հարաբերությունների առաջին ամիսներին աշխարհի ամենամեծ երջանկությունը զգացող մարդիկ կորցնում իրար։

Որպես ռեալ աշխարհից մտովի շատ հեռացող ու ռոմանտիկ երեւույթներին միշտ հավատացող մարդ, ինձ տանջում էր հարցը՝

«Ինչո՞ւ են ամենաուժեղ սերերն անգամ մի օր կորում ու օտարանում»։

 

Բայց ժամանակի ընթացքում, շատ հետեւելով այդ ամենին, պատասխանը գտա ու գտա կրկին ամենատարբեր զույգերի հարաբերությունների զարգացումներին հետեւելով։

Սիրելու զգացումը «հավերժ սեր» ասվածի ամենակարեւոր, բայց ամենափոքր կետն է։ Սիրելը պարտադիր է, բայց ընդհանրապես բավական չէ։

Սիրելու զգացումը վեր բարձրանալու առաջին աստիճանն է ու ամենապարտադիր աստիճանն է։ Պիտի լինի, որ մնացածով բարձրանալու հնարավորություն ունենաս։

Բայց նաեւ պիտի միայն այդ սիրելու զգացումով չսահմանափակվես ու առաջին աստիճանին կանգնած չմնաս, որովհետեւ երկար կանգնած լինելու ծանրությունից կկոտրես միակ ունեցածդ առաջին աստիճանը՝ սիրելդ։

Եթե ուզում ես պահել առաջին աստիճանը ու նաեւ տեղ հասնել, պիտի բարձրանաս վերեւ։

«Սեր» ասվածի ու աստիճաններով վերեւ բարձրանալու մեջ աշխարհի ամենատարբեր զգացողություններն են մտնում։

Պիտի ուզենաս դառնալ ամենալավը, ավելի շատ ոչ թե որ դու ինքդ քեզ լավ զգաս, այլ որ սիրածդ մարդն իրան լավ զգա, որ իր կողքին ամենալավն է։

Պիտի միշտ իմանաս, որ սիրածդ մարդը ինչ-որ բան ունի քեզանից սովորելու ու դու էլ ինչ-որ բան ունես իրենից սովորելու։

Պիտի միասին զարգանաք, միասին սովորեք, միասին աճեք ու զգաք, որ նույն ճանապարհով առաջ եք գնում ու այլեւս ձեր երկուսի կյանքը միասին կառուցածն է, միասին զարգացածը, միասին ուժեղ դարձրածը, ոչ թե երկու առանձին կյանքեր՝ ուղղակի միմյանց սիրող։

Ինչքան էլ ամենահամապատասխան երկու սերմ ունենանք, բայց դրանք աճեցնենք իրար կողք, միեւնույնն է միշտ կունենանք երկու աճող առանձինը, որոնց ցանկացած պահի կարելի է առանձնացնել։ Ինչ-որ ժամանակից սկսած սերմերը պիտի խաչասերվեն ու սկսեն աճել որպես մեկ սերմ. մենակ դա է չառանձնացվելու բանաձեւը` միասին որպես մեկ ամբողջական աճելը։

Բայց սարսափելի կարեւոր է նաեւ այդ ճանապարհին ինքնությունը չկորցնել ու այդ միասին նույն ճանապարհն անցնելուց միմյանց հետ չձուլվելը, չմոռանալ մնալ այն մարդն ում սիրել են։

Սերը համատեղ զարգացումն է, միմյանց մոտիվացնելը, ուժեղացնելը, միմյանցից սովորելը, իրար անվերջ շնորհակալ լինելը, սիրած մարդուն երջանկացնելու համար ապրելը, անսահման հարգելը, երբեմն ամենակարեւոր պահերին զիջելը ու էլի լիքը-լիքը բաներ է սերը։ Շատ կերկարի, թե բոլորը թվենք։

Ու եթե ձեզ թվա, որ գտել եք ձեր սերը, չտարվեք ձեր առաջին աստիճանով ու մնաք այդտեղ կանգնած։ Գտեք վերեւ բարձրանալու բոլոր աստիճանները, որ կարողանաք անվնաս ու չմաշված պահել առաջինն ու ամենակարեւորը։

Բոլորն էլ երջանիկ հարաբերություններ են սկսում։ Իսկ թե ոնց կբարձրանան այդ աստիճանները, հենց դրանից ամբողջ կյանքի երջանիկ լինելն է կախված։

Կարեւոր է սա, անկեղծ եմ ասում, կենսական նշանակության կարեւոր է։։)

Թեգերսեր
Նախորդ հոդվածը

Մերի Միրզոյան – «Ատելությունը աշխարհը կործանող առաջին ...

Հաջորդ հոդվածը

Լուիզա – «Ապրել ինքդ քեզ համար»

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱշխարհԱրվեստ

    Առաջին կին հայ քանդակագործը կամ Մարի Կերեքմէզեան

    08/08/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • ԿրթականՀետաքրքիր

    Գաբրիել Գարսիա Մարկես. մի սիրո պատմություն

    05/14/2020
    Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան
  • ԱշխարհՀետաքրքիրՄշակույթ

    Արձաններն էլ սիրել գիտեն…

    05/25/2020
    Հեղինակ՝ Մարիետա Մելոյան
  • ՄտքերՆախագծեր

    Նարէ Կոմիտասի – «Գեթ մեկ քայլ դեպի»

    08/07/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • ՄտքերՆախագծեր

    Նարէ Կոմիտասի – «Գեթ Մեկ Քայլ Դեպի»

    08/04/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • Ազատ խոսք

    Մենչ Քոչարյան – «Հայաստանը զարգացած երկիր չէ և մոտ 50 տարում դժվար էլ դառնա։»

    09/21/2019
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • ԱշխարհՀետաքրքիր

    Գրքասերների համաշխարհային օր

  • ՄտքերՆախագծեր

    Արևի աղջիկ Բիայնա – «Զոհվել չկա տղերք»

Գիրք

Book Cover: Ընթերցողը - Բերնհարդ Շլինկի

Ընթերցողը - Բերնհարդ Շլինկի

Լրահոս

  • 02/21/2021

    Գրիգոր Մաչանենց Բաբախանյան- «Քաղաք հասուն ու մոլորուն»

  • 02/21/2021

    ԳՕԳՕ Բանաստեղծը- «Անվերնագիր»

  • 02/21/2021

    Մարգարիտա Հովակիմյան

  • 02/17/2021

    Երիտասարդ գրողների ընտանիք

  • 02/17/2021

    Անա Մարիա -«Անվերնագիր»

  • 02/15/2021

    Տիգրան Ասլանյան – «ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ` ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ»

  • 02/14/2021

    Ճանաչիր ինձ – Մարգար Սարիբեկյան

  • 02/08/2021

    Հարցազրույց Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի «Նուշ» հյուրատան հիմնադիր՝ Անի Հովհաննիսյանի հետ

  • 02/06/2021

    Տաթև Սարգսյան – «ԿԿուն կամ պլանն իրագործված է»

  • 02/05/2021

    Սուսաննա Զիրոյան – «Գրավիտացիա»

  • 02/03/2021

    Համավարակը բացի պրոբլեմներ ստեղծելուց նաև նոր հնարավորություններ ցույց տվեց մեզ / Գարիկ Աղասյան

  • 01/29/2021

    Արման Սարգսյան – «Մեր հայրենի՞ք …»

  • 01/24/2021

    Պարույր Սեվակին

  • 01/24/2021

    Թղթի արտադրությունից մինչև սահմանապահ շների բուծում. Չարենցավանում նոր արտադրամաս` 1000 աշխատատեղով

  • 01/24/2021

    Լուսիկ – «ՄիՕրինակ կարոտ»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone

SAVE & ACCEPT