Սանա – «Վախով անվախները»

– Չե՞ս վախենում:

– Ինչի՞ց, բարձրությունի՞ց:

– Հա, դե կանգնած ես անդունդի եզրին ու թվում է, թե քեզ համար միևնույն է. կընկնես, թե՝ ոչ:

– Բարձրությունից չեմ վախենում և ոչ էլ ընկնելուց, – ասաց Ջեքը՝ ոտքը առաջ մեկնելով, մի պահ աղջկան թվաց, թե ուր որ է կընկնի:

– Իսկ միգուցե անվա՞խ ես:

– Ո՜չ, անվախ մարդիկ չկան կամ միգուցե կան, բայց ես դեռ նրանց չեմ հանդիպել: Անգամ մարդիկ, ովքեր գնում են պատերազմելու՝ հանուն խաղաղության, ընտանիքի, երկրի, գնում են մեկ պարզ պատճառով. վախենում են, որ այդ չարիքը՝ պատերազմը, իրենցից կխլի ամենաթանկ արժեքները:

– Իսկ այդ դեպքում ինչի՞ց ես դու՛ վախենում:

– Վախենում եմ կորցնելուց: Հա, փոքր երեխայի նման վախենում եմ, դողում, քարանում, կորցնում գիտակցությունս…

– Ի՞նչը կորցնելուց:

– Բայց մի՞թե դու ինչ ես: Վախենում եմ ՔԵԶ կորցնելուց…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ