
2012-ի Օլիմպիական խաղերի ընթացքում Լոնդոնում բացվեցին Samsung-ի արտադրանքներով մի քանի տաղավարներ: Դրանք տեղակայված էին առևտրի կենտրոններում, փողոցներում, օդանավակայաններում: Հուլիսի կեսերից մինչև սեպտեմբերի սկիզբ բոլորը ցանկացողները կարող էին այցելել և ծանոթանալ վերջին թողարկված արտադրանքներին: Բացի այդ, հնարավորություն ունեին փորձել Samsung-ի նոր բջջային հավելվածը, որը նվիրված էր Օլիմպիական խաղերին, ինչպես նաև այցելուների համար մրցույթ էր կազմակերպվել գայթակղիչ մրցանակներով՝ S3 հեռախոս և ուղևորություն աշխարհով մեկ: Հետաքրքիր է, որ այդ տաղավարներում առկա ապրանքատեսակները վաճառքի հանված չէին: Օլիմպիական խաղերի ավարտից հետո վերլուծվեց տաղավարների հաճախելիությունը: Արդյունքում պարզվեց, որ այցելուների 50%-ը տաղավարում անցկացրել է 6-10 րոպե: Նրանք, ովքեր պլանավորում էին մոտ ապագայում գնել նոր հեռախոս, տաղավարում անցկացրել էին մոտ 8 րոպե և օգտվելով խորհրդատուի ծառայությունից 90% հավանականությամբ ասել էին, որ կգնեն Samsung֊ի բջջային հեռախոս ։ Այդ որոշումը կայացվել էր տաղավար այցելելուց հետո: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս պատմությունից: Եթե գնորդին հնարավորություն եք տալիս շոշափել ապրանքը նույնիսկ նախքան գնելը, և աննկատորեն, առանց պնդելու պարտադիր գնումների մասին, հավանականությունը մեծ է, որ հետագայում մարդը կգնի այդ ապրանքը։