Մեկ շաբաթ չանցած Samsung-ը նոր սմարթֆոն ներկայացրեց. ինչ տեսք ունի այն

Նոր սմարթֆոնը մեկ այլ մոդելի ավելի հզոր տարբերակն է։ Թողարկման ամսաթիվն ընկերությունը դեռ չի հայտնում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Samsung Electronics ընկերությունը ներկայացրեց Galaxy A10s սմարթֆոնը, որն այս տարվա փետրվարին թողարկված Galaxy A10-ի կատարելագորված տարբերակն է։ Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական էջը։

Սմարթֆոնն ունի 6,2 դյույմանոց և 1520 x 720 կետայնությամբ  Infinity-V էկրան, 8 միջուկանի միբյուրեղանի համակարգ, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և 32 ԳԲ ներքին հիշողություն։ Հիշողության ծավալը հնարավոր է շատացնել մինչև 512 ԳԲ microSD տեսակի քարտերի միջոցով։

 

Ի տարբերություն A10 մոդելի 3400 մԱ·ժ տարողությամբ մարտկոցի՝ այս մեկի մարտկոցի տարողությունը 4000 մԱ·ժ է։ Հիմնական տեսախցիկը դարձել է կրկնակի․13 Մպ հիմնական տվիչին ավելացվել է նաև ևս մեկը՝ 2 Մպ կետայնությամբ։ Դիմային տեսախցիկը դարձել է 8-մեգապիքսելանոց։

Galaxy A10s սմարթֆոնն աշխատում է Android 9 Pie օպերացիոն համակարգով։ Կոնկրետ գներ և թողարկման ամսաթիվ ընկերությունը դեռ չի հայտնում։

Աղբյուրը՝ Armeniasputnik

Ձեզ նույնպես կարող է դուր գալ