
Մի քանի տարի առաջ քարտեզագետները գտնում էին,որ հարկ չկա այս լիճը պատկերել քարտեզներում։Իսկ այժմ այն հայտնի է բոլորին։«Մեծացած լիճ»․ սերնիդից֊սերունդ այդպես են անվանել տայգայի որսորդները։Լճի շուրջը տասնյակ և նույնիսկ հարյուրավոր կիլոմետրեր անանցելի ճահիճներ են ու անտառներ։Ձմռանը լիճը անծայրածիր սպիտակ է,միակերպ,ամռանը,ճահիճների ջրերի պատճառով ,շիկավուն։Հազվադեպ կարող էր որևէ մեկը համարձակվել մուտք գործել այստեղ,որովհետև ձմռանը,երբ 40 աստիճան սառնամանիքները գամում էին ջրերն ու լճերը,այստեղ ձյան շերտի տակ բացվում,գլգլում էր ճահճաջուրը։Այդպես ամբողջ տարին ճահիճները հսկել են լիճը,բայց այն,ինչպես հեքիաթում ,պահպանել է իր գանձերը;Մարդիկ յուրացրել են Սամոտլորը։Անանցանելի ճահիճների վրա փռել են փայտյա հրապարակների,սեյսմոլոգների,գեոֆիզիկոսների կարմիր վրանների փոխարեն լճի վրա հանդես են եկել նավթարդյունահանողների հավաքովի տնակներ։
Սամոտլորը Սիբիրի և ամբողջ աշխարհի զարմանալիորեն հարուստ նավթահանքերից մեկն է։Սամոտլորյան նավթը ամենաթեթևն է և էժանը,նրա մեջ համարյա ջուր չկա ,այն չի սառչում ։1976 թվականին լճի շուրջ փորվել է 1300 նավթահոր,և Սամոտլորը տարեկան տալիս է մինչև 60 միլիոն տոննա նավթ։