
Իմ հա’յ ժողովուրդ, դու շատ ես տանջվել,
Իմ հի’ն ժողովուրդ, դու շատ ես լռել,
Միշտ էլ ուզել են թե՛ թուրք, թե՛ պարսիկ
ստրկացնել քեզ, ուզել են, որ դու քո հոգին
ծախես, բայց դու գերադասել ես մեռնել։
Ու երբեք-երբեք ուրիշի հավատով չես ուզել ապրել։
Իմ հի՛ն ժողովուրդ, իմ հա՛յ ժողովուրդ,
Մի գիշերվա մեջ թե՛ ծեր, թե՛ մանուկ,
Ոչնչացրել են մի ողջ ժողովուրդ…
Բայց մենք միշտ կանք ու պիտի լինենք,
Մեր հին հավատով մեր տունը պահենք,
Մեր հայրենիքում դեռ պիտի ապրենք,
Սերնդեսերունդ դեռ պիտի ծաղկենք,
Ոչ ոք չի կարող քեզ ծնկի բերել։
Իմ հա՛յ ժաղովուրդ, իմ հի՛ն ժողովուրդ,
Կգա այդ օրը, ես գիտեմ՝ կգա:
Ետ կառնենք մեր Էրզրումը, Վանը, Բիթլիսն ու չքնաղ մեր Անին,
Մեր վանքերը սուրբ, որ թուրքի ձեռքով
դարձել են մզկիթ,
Չէ՛, երևի նրանք սրբություն չունեն….
Իմ հի՛ն ժողովուրդ, իմ հա՛յ ժողովուրդ,
Հավատով լեցուն դեռ պիտի ապրենք,
Ու մեր Մասիսը պիտի ետ առնենք,
Իմ հա՛յ ժողովուրդ, իմ հի՛ն ժողովուրդ…..
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0