
Բաղադրիչներ
- բլղուր- 1 բաժակ (ոչ շատ մանր)
- անանուխ- 20 – 25 հատ (տերևներ)
- սոխ կանաչ- ըստ ճաշակի
- մաղադանոս- 1 կապ
- լոլիկ- 300 գր
- կիտրոն- 1 հատ
- ձիթայուղ- 80 մլ
- ջուր- 300 մլ
- պղպեղ սև- ըստ ճաշակի
- աղ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Բլղուրը լցնում ենք խորը ամանի մեջ, վրան լցնում անհրաժեշտ քանակությամբ եռման ջուր: Ավելացնում ենք մոտ կես գդալ աղ, խառնում ենք, ծածկում կափարիչն ու թողնում մոտ 30 րոպե, որպեսզի ջուրը քաշվի: Քանի դեռ բլղուրը փափկում է, պատրաստում ենք մյուս բաղադրիչները: Կանաչեղենը հոսող ջրով լվանում ենք, քամում և չորացնում: Սուր դանակով շատ մանր կտրատում ենք, թեև բլենդերով նույնպես կարելի է մանրացնել:
Մանրացրած կանաչին լցնում ենք ամանի կամ մեծ ափսեի մեջ: Լոլիկը հոսող ջրով լվանում ենք, 1-2 սմ կտրատում և լցնում կանաչու վրա:
Կիտրոնը նույնպես հոսող ջրով լվանում ենք, չորացնում, երկու կես անում ու հյութը ճզմում որևէ բաժակի մեջ: Անհրաժեշտ է մոտ 60 մլ հյութ, թեև այդ քանակությունը կարելի է կարգավորել ըստ ճաշակի:
Բլղուրը լցնում ենք կանաչու և լոլիկների վրա, վրայից լցնում ձիթայուղը և ավելացնում ենք կիտրոնի հյութը:
Լավ խառնում ենք, ըստ ճաշակի ավելացնում աղացած սև պղպեղ ու աղ և 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Աղցանը մատուցում ենքանուշաբույր հացի կամ լավաշի հետ, զարդարելու համար օգտագործում հազարի տերևներ և կիտրոնի կամ այլ ցիտրուստների կտորներ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ