
Բաղադրիչներ`
- հավի կրծքամիս- 400 գր
- պղպեղ բուլղարական- 1 հատ
- ոլոռ կանաչ պահածոյացված- 320 գր
- վարունգ մարինացված- 3 հատ
- եգիպտացորեն պահածոյացված- 320 գր
- վարունգ- 2 հատ
- մայոնեզ- 200 գր
- սոխ- ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Հավի կրծքամիսը եփում ենք։Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատում ենք։Սոխը մանր կտրատում ենք։Մարինացված վարունգը խորանարդաձև կտրատում ենք։Թարմ վարունգը նույնպես խորանարդաձև կտրատում ենք։Աղցանամանի մեջ լցնում ենք պահածոյացված կանաչ ոլոռը, եգիպտացորենն ու մանր կտրատած բուլղարական պղպեղը։Այնուհետև ավելացնում ենք հավի կրծքամիսը, սոխն ու վարունգները և համեմում ենք աղով։Ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք: Համեղ աղցանը պատրաստ է։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0