Սաբինա – «Դու…»

Ինձ ճանաչողները գիտեն,որ շատախոս եմ: Մի րոպե անգամ չեմ լռում, բառերս էլ երբեք չեն ավարտվում, բայց երբ սկսում եմ խոսել քեզանից բառերս չքանում են, անէանում…
Ու այդ պահին անգամ աշխարհի բոլո բառարանները լռում են, օգուտ տալ չեն կարող, որովհետև ամենագեղեցիկ բառերը անգամ շատ խղճուկ են, քո մասին խոսելու համար, մաքրությանդ մասին,հատկանիշներդ թվարկելու համար…
Ա՜խր դու ամենա ես…
Ամենամաքուրն ես…
Ամենաանկեղծը….
Դո՜ւ…
Դու միակն ես, ով ինձ ապացուցեց, որ ես ամենևին էլ բարդ չեմ սիրվելու համար ,ուղղակի ոմանք սիրել չգիտեն, ուղղակի ոմանց համար պարզը ավելի հաճելի է, ավելի գրավիչ :
Բայց դու երբե՛ք էլ հեշտ ճանապարհներ չես փնտրել: Սիրել ես դժվարը, իսկ ընկնելուց էլ վեր ես բարձրացել ու հպարտ շարժվել առաջ…ցավելո՜վ,արնահոսելո՜վ…
Սիրել ես անհասանելին:Սկզբից ուղղակի երազել, իսկ հետո ՝ամենաանհասանելին միայն քեզ համար հասանելի դարձնել,քոնը դարձրել…
Չես հանձնվել անգամ պատերազմին, թե՛ հանուն հայրենիքի, թե՛ հանուն սիրո…
Ու գիտե՞ս ես էլ եմ պատրաստ պատերազմել կյանքի հետ ու նրա դեմ,անվերջանալի կրակոցների ձայներ լսել ու ապրել վախով, որ ամեն րոպեն կարող է վերջինը լինել, բայց պայքարս կիսատ թողնել երբեք չեմ կարող, երբեք կյանքին չե՛մ հանձնվի…
Որովհետև ամենաթանկը միշտ կյանքի գնով են պահում, ինչպես դու ՝ Օմարի լեռնանցքդ , իսկ ես՝ քեզ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ