Սաբինա – «Ուշ էր․․․»

Խոհանոցից ծանր քայլերով մտնում է սենյակ։ Փակում է սենյակի դուռը ու բղավում, որ ոչ ոք իրեն չանհանգստացնի ուզում է քնել, բայց իրականում ուղղակի ուզում է փախչել իրականությունից, փախչել տան անիմաստ վեճերից ու բղավոցներից։
Նա փակվում է այն սենյակում, որն անգամ իրենը չէ։
Պառկում է մահճակալին ու հայացքը հառում առաստաղին։
Մի պահ զգում է,որ մարմնով դող անցավ․․․․
Հասկացավ, որ կարոտը նրան խելագարության է հասցնում ու ավտոմատ սկսում է առաստաղին նրա պատկերը գծել։ Նրա կարճ մազերը, որոնք միշտ դեմքի վրայից այն կողմ էր տանում ու բարկանում, որ գեղեցիկ դեմքը այդ անիծյալ մազերը փակում են։ Հիշում է նրա վարակիչ ծիծաղը, նրա այտի փոսը ու աչքի միջի նշանն է հիշում։
Հիշում է նրանց արած հիմարությունները, որոնք կյանքում ոչ ոքի չի պատմի, որովհետև նրան չեն հասկանա ու խելագար կանվանեն։
Հիշում է այն հայացքը, որն այդքան հաճախ իրեն երջանիկ էր դարձնում, հիշում էր այն ձեռքերը, որ գրկում էին նրան․․․․
Հիշում էր նրա վառ մազերը, որոնք միշտ նրան նյարդայնացնում էին, բայց․․
Բայց հիմա նա անգամ համաձայն կլիներ անդադար վեճերին, բղավոցներին և անգամ ամենավառ մազերի գույնին էր համաձայն, միայն թե լիներ նրա կողքին․․․
Արագ հագնվում, վերցնում հեռախոսն ու շուտափույթ դուրս է գալիս տանից։ Ինքն էլ չէր հասկանում, թե ուր էր գնում, բայց շտապում էր, որովհետև գիտեր աղջիկը սպասել չէր սիրում։ Վերցնում էր հեռախոսն ու ինքնստինքյան հավաքում նրա համարը, որ խնդրի սպասել, բայց մոռացել էր, որ նրան վաղուց արդեն նա չէր սպասում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ