
Գուցե մի օր մոռանամ քեզ ու չհավաքեմ անիծյալ համարդ,
Գուցե մի օր չխմեմ քո պատճառով, այլ թարգեմ ուրիշի համար,
Գուցե մի օր դադարեմ գրել քո մասին ու սկսեմ գրել մեկ ուրիշին,
Գուցե մի օր վերջապես էլ քեզ չսիրեմ ու տարվեմ մեկ ուրիշով:
Գուցե մի օր մոռանամ սիրածդ երգերը ու ջնջեմ դրանք իմ փլեյլիստից,
Գուցե մի օր էլ չմրսեմ առանց քեզ ու տաքանամ մեկ ուրիշով,
Գուցե մի օր դադարեմ կարոտել քեզ ու անգամ անունդ չհիշեմ,
Գուցե մի օր հեռանամ Երևանից ու քեզ վերջապես բաց թողնեմ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
1
Վստահ չեմ
0