
Եկել եմ, որ քեզ աեմ,
Որ այս պահին միայն քո կարիքը ունեմ։Եկել եմ, որ քեզ ասեմ,
Օրվա մեջ պահ չկա, որ քո մասին չմտածեմ,
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Իմ կյանքում երբևէ մեկին չեմ կարոտել այնքան, որքան կարոտում եմ քեզ:
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Առանց քեզ մնալու ցավը չափազանց է, որ կարողանամ հանդուրժել,
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Ինչքան էլ զբաղված լինեմ, ես միշտ վայրկյան եմ գտնում, որ քո մասին մտածեմ։
Եկել եմ,որ քեզ ասեմ,
Առանց քեզ լրիվ ուժասպառ եմ եղել,
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Որ այս պահին միայն քո կարիքը ունեմ։
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Ես ուզում էի, որ դու քեզ տեսնեիր այնպես, ինչպես ես էի տեսնում քեզ,
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Ես ուզում էի, որ դու ինքդ քեզ սիրեիր այնպես, ինչպես ես էի սիրում քեզ։
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Ես ուզում էի, որ դու քեզ տեսնեիր այնպես, ինչպես ես էի տեսնում քեզ,
Եկել եմ, որ քեզ ասեմ,
Ես ուզում էի, որ դու ինքդ քեզ սիրեիր այնպես, ինչպես ես էի սիրում քեզ։
***
Հիվանդ ժամանակ պետք է դեղ բերեիր ու տաք թեյ պատրաստեիր ինձ համար,բայց դու ուրիշ մեկի համար ցուրտ ու քամոտ եղանակին դեղատուն գնացիր,իսկ հետո նրա սիրած թեյը պատրաստեցիր,սակայն նա արթնացավ ու ուրիշի անունը տվեց․բարկացար՝ շա՜տ բարկացար․․․․
Պետք է միասին սրճեինք,չէ՞ որ միայն հարազատ մարդկանց համար ենք սուրճ պատրաստում,իսկ դու այդպես էլ ինձ համար սուրճ չպատրաստեցիր,մենք նույնիսկ տարբեր էինք այդ հարցում,դու այն դառն էիր խմում,իսկ ես՝ քաղցր․․․․․․դե ասում են այն վնաս է սրտին չէ՞․․․․
Մենք երկուսս էլ սիրում էինք հարբել,բայց երբեք իրար հետ թեկուզ մի գավաթ գինի չխմեցինք,որովհետև հարբած մարդու թշնամին անկեղծությունն է,իսկ դու ատում էիր քո թշնամիներին․․․
Պատկերացնու՞մ ես ես մինչև հիմա տանգո պարել չգիտեմ,որովհետև դու այդպես էլ ինձ պարել չսովորեցրեցիր․․․․․
Ցավս չզգացիր․․․․բայց փոխարենը դարձար իմ բաց վերքը,որն այդպես էլ չի բուժվի․․․․․որն այդպես էլ չի սպիանալու․․․․
Խոսեցիր չգնահատելուց,բայց այդպես էլ գնահատել չսովորեցիր․․․․․․
Խոսեցիր ապագայից,բայց ապրեցիր անցյալով․․․․․
Չեկար հանդիպման արևոտ եղանակին,բայց ձմռանը դրսում սպասեցիր լրիվ այլ մարդու․․․․․
Դու այդպես էլ չիմացար,թե ինչ ծաղիկներ եմ սիրում,փոխարենը նվիրեցիր նրան ով ատում է դրանք․․․․․
Ընտրեցիր նրան,ով քեզ երբեք չէր ընտրի․․․․
Ինձ չներեցիր բարձր խոսելս,բայց համակերպվեցիր նրա բութ լռությանը․․․․․․
Պատերազմեցիր իմ դեմ,իսկ նրա՝ համար․․․․
Գնացիր այնպես,որ երբեք հետ չես գա․․․գնացիր այնտեղ որտեղ երբեք չէին ընդունելու,առանց գիտակցելու,որ երբեք այստեղ քո տեղը չի լրացվելու․․․․․․
Հ․Գ․ Մի՛ սկսիր նորը՝ նոր տողից,երբ վերջակետեր չես օգատգործում․․․․
Հ․Գ․Գ․Մարդիկ վիրակապ չեն,այլ վիրահատություն․․․
***
Նստած էր պատուհանի մոտ ու անթարթ հայացքով պատուհանից դուրս էր նայում։
Նա ոչ ցուրտն էր զգում, ոչ մարդկանց տարօրինակ ու անհասկանալի հայացնքերն էր նկատում ։ Այնտեղ բոլորը իրար ճանաչում էին, իսկ նա անծանոթ էր նրանց, չէ՞ որ նրանց բամբասելու առիթ էր պետք ու նոր խոսելու թեմա։
Բայց նրան ամեն բան մեկ էր՝ նա տարված էր ինչ-որ բանով կամ մի՛գուցե ուրիշ մեկով…
Ինչ նստել էր ավտոբուս անթարթ հայացքով պատուհանից դուրս էր նայում, ասես ինչ-որ մեկին էր փնտրում: Գիտեր գալու է․․․Եվ ամեն անգամ, երբ ավտոբուսը կանգ էր առնում ու նրան չէր հանդիպում հիասթափություն էր ապրում։
Այդպես անցավ ևս 3…4…5 կանգառ նա դեռ չկար, բայց նա հույսով լի սպասում էր: Չէ՞ որ հրաշքներ միշտ են լինում այնտեղ, որտեղ դրանց հավատում են։
Սիրտը հուշում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ու նա հավատում էր․․․
Երբ ավտոբուսը հասավ վերջին կանգառը աղջիկը հասկացավ, որ դեռ սիրտը շատ պիտի փշրվի, երբ անցորդների մեջ նրան փնտրի, ու չգտնի․․․ Այդ պահից ի վեր հասկացավ, որ զուր է սպասել, որ սիրտը իրեն խաբել է․․․
Զգացվեց, որ աչքերը լցվել են, բայց իրեն հավաքեց չէ՞ որ ավտոբուսում հուզվել չէր կարող…
Աչքերի փայլը մի վայրկյանում վերացավ ու տեղ ազատեց հիասթափության ու դատարկության համար…Չէ՞ որ նա երբեք չէր սպասում իր կյանքի ավտոբուսի նոր ուղևորներին․․․ նա սպասում էր իր միակ ուղևորին, որն այդպես էլ չէր օգտվելու այդ ավտոբուսից, որովհետև նա շարժվում էր լրիվ այլ ուղղությամբ․․․