
Մինչ բոլորը խոսում են ինքնամեկուսացման մասին, մենք էլ՝ ինքնամեկուսացված, որոշեցինք Ձեզ ներկայացնել պատմության ընթացքում ինքնամեկուսացման արդյունքում ծնված գիտական հայտնագործությունները և արվեստի գործերը։
Ուիլյամ Շեքսպիր…
Անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն իր «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները գրել է 17-րդ դարի սկզբին, երբ բուբոնային ժանտախտը ստիպեց լոնդոնյան թատրոններին փակվել։
Շեքսպիրն, ունենալով ազատ շատ ժամանակ, սկսեց գրել։ Այդ մեկ տարում համաշխարհային մշակույթին նա նվիրեց անգերազանցելի գրական գլուխգործոցներ։
Իսահակ Նյուտոն
1665թ.Անգլիայում բուբոնային ժանտախտի հերթական բռնկումն էր։ Քեմբրիջի համալսարանը փակվեց, և 20-ամյա Նյուտոնը ստիպված էր վերադառնալ իր հայրենի տուն, որպեսզի այնտեղ շարունակի իր հետազոտությունները։
Երիտասարդ գիտնականն իր ազատ ժամանակը նվիրել էր ինքնակրթությանն ու հետազոտություններին։
Նա տնից դուրս էր գալիս միայն մոտակա խանութից բյուրեղիկներ գնելու նպատակով, որոնց օգնությամբ էլ նա հայտնագործեց, որ լույսը պարզապես պարզ լույս չէ, այն կազմված է բազմաթիվ գույներից, որոնք սպեկտոր են։
Ինքնամեկուսացման հենց այդ մեկ տարում է ծնվել նրա ձգողականության տեսությունը։
Ըստ լեգենդի, հենց այդ տան այգու խնձորենուց է Նյուտոնի գլխին ընկել պատմության ամենահայտնի խնձորը։
Էդվարդ Մունկ
Էքսպրեսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի թատերական նկարիչ, գեղանկարիչ Էդվարդ Մունկը ոչ միայն ականատես է եղել, թե ինչպես է իսպանական գրիպի համաճարակը փոխում աշխարհի ընթացքը, այլև 1919-ի սկզբին անձամբ է վարակվել այդ հիվանդությամբ։ Սակայն նկարչին, բարեբախտաբար, հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
Հիվանդության ընթացքում նա պատկերում է իսպանական գրիպի օրերին իր ֆիզիկական վիճակը։
– հայտնի ինքնադիմանկարը պատկերում է հիվանդանոցային մահճակալի առջև հյուծված դեմքով և նոսր մազերով նստած նկարչին։
Ջովաննի Բոկաչո
Իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ Ջովաննի Բոկաչոն անձամբ տուժել է 1348թ.բուբոնային ժանտախտից։
Բոկաչոն հիվանդության բռնկման հենց սկզբից փախավ Ֆլորենցիայից և թաքնվեց Տոսկանայի ծայրամասում:
Այս ընթացքում նա գրել է վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը՝ «Դեկամերոն»-ը, որը պատմում է մի խումբ ընկերների մասին, որոնք վիրուսով վարակված հեռանում են քաղաքից 2 մղոն հեռավորության վրա գտնվող առանձնատուն։
Ալեքսանդր Պուշկին
Ռուս մեծ բանաստեղծ և գրող, ռոմանտիզմի ներկայացուցիչ Պուշկինը 1830 թ. աշնանը, որն ընդունված է անվանել Բոլդինյան աշուն, Ռուսաստանում բռնկված խոլերայի համաճարակի պատճառով, ստիպված էր 3 ամսով մեկուսանալ։
Այս փուլն ամենաբեղմնավորն էր նրա ստեղծագործական կյանքում նա ավարտեց «Եվգենի Օնեգին» վեպը, «Բելկինի վիպակները» և «Փոքր ողբերգություններ» շարքերը, գրեց «Տնակ Կոլոմնայում» պոեմն ու շուրջ 32 բանաստեղծություններ։
Արդյունավետ օգտագործեք ինքնամեկուսացման հատվածում Ձեր մեջ կուտակվող էներգիան և կիրառեք այն օգտակար ուղղություններով։