Ռուզաննա Դավթյան – «Սև թիթեռ»

Դաջել էր աղջիկը թևին իր թիթեռ,
Վարսերը թափվել էին ուսերին նրա,
Հասել էին մինչև իր բարակ մեջքին,
Ժպիտով նստած այդ գեղեցկուհին,
Անդադար նայում էր այդ փոքրիկ թիթեռին,
Եվ ակամայից ժպիտ բերում իր դեմքին,
Եվ այդպես էլ մինչև կայարանը վերջին,
Օրիորդը նայեց այդ թիթեռնիկին։
Պատահական աչքս ընկավ այդ դաջվածքին,
Սև թիթեռնիկ էր աղջիկը դաջել,
Ասես արտաքինից ուրախ,
Իսկ հոգու խորքում միայնակ աղջիկ,
Դեմքի ժպիտով թաքցնում էր,
Աչքերի խորքում թախիծը պահած։
Ասես ոչինչ չէր պատահել,
Բայց սիրտը ներսից ուզում էր պայթել։
Կոպիտ ու սուր հայացքով,
Իսկ ներքուստ՝ նուրբ ու գեղեցիկ դիմագծերով,
Քամին խառնում էր ծամերը նրա,
Իսկ նա բարկացած ուղում էր նրանց։
Ժպիտով նստած այդ գեղեցկուհին,
Անդադար նայում էր այդ սև թիթեռին…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ