
Ռուզաննա Դավթյան – «Այն փողոցները, որտեղ վաղուց կորցրել էին հույսը»
Այն փողոցները, որտեղ վաղուց կորցրել էին հույսը,
Անպատասխան հարցերից փախչելու պատճառով,
Քեզ միշտ փնտրող ու չգտնող
Շագանակագույն աչքեր են,
Որի մեջ ժամանակ առ ժամանակ թախծագծեր են երևում
Ու նրբորեն կոծկվում։
Մեկ-մեկ բարկացող,
Քեզ սպասող դիմագծերն են։
Հայացքը հայացքիդ գցող,
Հոգեպահարանդ կարիգի բերողն ու
Կարոտով սպասող ինչ-որ մեկն է։
Անժամանակներիդ կարոտը սփոսփող,
Ու սիրտդ նուրբ,
Զգուշորեն
Շոյող ձեռքերն են։
…
Իսկ վերջում, ցուրտ քամիներից հետո քեզ սփոփող ոչ ոք ու ոչինչ չփոխարինեց նրան…