Ռուզաննա Դավթյան – «Մենք «մարդիկ» ենք, բայց կեղծ երազանքներով»

Հիմա դատարկ հիշողություններ են մնացել կիսաքանդ շինություններին,
Բայց առաջվա նման ոչ ոք չի շտապում ջերմություն գտնել։

Մնացել են անգույն սենյակի պատեր,
Որտեղ ոչ ոք էլ չի ապրում,
Որովհետև հիմա հեշտ է քանդել այն կետը,
Որին դու չես հասել,
Դու չես հավաքել։

Մեզ ներկում են կեղծ գույներով,
Որտեղ բոլորը նույնն են
Ու ոչ ոք չգիտի,
Որ առաջ այդ գույներով հոգու պատերին էին ներկում։

Մենք << մարդիկ >> ենք, բայց կեղծ երազանքներով։

Ռ. Դավթյան
13.06.2022թ
22։51

Ձեզ նույնպես կարող է դուր գալ