
Ռուզաննա Դավթյան – «Բոլոր գնացողները լռել գիտեն»
Այստեղ կիսատ պատմություն կա,
Չսկսված նախաբանով,
Հորինված վերջաբանով։
Էստեղ շատերը կային,
Որ հիմա հեռու են
Օվկիանոս չափած սրտիդ չափ։
Մենք սկսել ենք սպասել չգիտես ում,
Որովհետև իրար ճիշտը չգոռացինք։
Վախեցանք,
Որ մի օր մեկը դադար կառնի էս կյանքից,
Ու մյուս կողմից էլ…
Ով կա,
Կմնա։
Քեզ կսովորեցնեն համբերել,
Որովհետև ոչ ոք չգիտի,
Որ հիմա բոլորը համբերում են քո փոխված Ես-ին։
Կպատմեն,
Որ բոլոր չասված բառերը էդպես էլ չեն հպվում քեզ…
Բոլոր գնացողները լռել գիտեն…