Ռուդիկ Դավթյան – «Դադարիր երազել, նպատակ դիր և անցիր գործի»

Շատ մարդիկ իրենց ամբողջ կյանքում ինչ-որ բան երազում են առանց որևէ բան անելու: Նրանք հիմնականում բողոքում են իրենց կյանքից, այն անվանում են դաժան, իրենց էլ՝ անհաջողակ: Շատ հաճախ հենց մարդիկ են մեղավոր իրենց իսկ անհաջողակ լինելու մեջ, որովհետև այդպես էլ չեն հասկացել կյանքի իմաստը: Նրանց նմանները այս կյանքում որևէ հաջողության չեն հասնի: Քանզի եթե չունես նպատակ, չունես նաև ապագա:

Կան նաև մարդիկ, որոնք որևէ նպատակ են դնում, սակայն կողքից նրան փորձում են հակառակը համոզել՝ նշելով ինչ-որ պատճառներ՝ չհասկանալով, որ դրանով նրանք միայն վնաս են հասցնում և հնարավոր է զրկում են մարդուն իր երջանկությունից:
Եթե ինչ-որ բան շատ եք ցանկանում, արեք անհնարինը դրան հասնելու համար:
Երբեք չդադարեք նպատակ դնել և իմացեք, որ նպատակն արդարեցնում է միջոցները:

Աղբյուրը ` Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ